Արդյո՞ք ժողովուրդն այնքան է հասկացել, որ չի նետվի ռեժիմի խայծի վրա
ԲլոգԱրմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի՛ խոսեք ժողովրդի անունից, ասե՛ք կոնկրետ դուք ի՞նչ եք հասկացել:
Վերջերս շատ եմ հանդիպում մարդկանց գրությունների, թե ժողովուրդն արդեն ամեն ինչ հասկացել է և պատրաստ է ասելու իր վճռական խոսքը: Նույնիսկ ավելին, ոմանք գտնում են, որ ժողովուրդը պատրաստ է բռնկվեու և սպասում է կայծի:
Շատ կցանկանայի այդպես մտածողների կողմից լսել կոնկրետ ապացույցներ այդ մասին, թե՛ իրենց կողմից արված, թե այլոց: Կարող են դրանք ներկայացնել, թե՛ այս քննարկման ընթացքում և թե՛ սեփական էջերում նյութեր զետեղել այդ մասին և շատ շնորհակալ կլինեմ, եթե տեղեկացվեմ այդ մասին և հաճույքով կմասնակցեմ քննարկումներին:
Իսկ ի՞նչ կպատահի, եթե այդ կայծի հեղինակը՝ ինքը ռեժիմը լինի, արդյո՞ք ժողովուրդն այնքան է հասկացել, որ կրկին չի նետվի այդ խայծի վրա: Հիշեցման կարգով ասենք, որ 25 տարվա ընթացքում ռեժիմը բազմաթիվ անգամներ ասպարեզ էգնետել այդ խայծը և բազմաթիվ անգամ ժողովուրդը գայթակղվել ու խաբվել է հերթական նենգախաղով:
Խնդրում եմ վերացական մտքեր մի արտահայտեք այն մասին, թե ժողովուրդն ամեն ինչ հասկացել է: Խոսենք փաստերով, օրինակներով ու երբեք մի հիմնավորվեք նրանով, որ ժողովուրդն աջ ու ձախ հայհոյում է բոորին, ուրեմն նա ամեն ինչ հասկացել է ու պատրաստ է պոռթկալու...