Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան


Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ հայերը ԱՄՆ նախագահի թեկնածուներից

Բլոգ

Արա Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի քիչ երկար եմ գրելու։ Կարճ չի ստացվի։ 
Այսպիսով, կամաց-կամաց մոտենում ենք Միացյալ Նահանգներում Նախագահական ընտրությունների թեկնածուների հստակեցմանը։ Հանրապետական Կուսակցության թեկնածուների շրջանում վերջին փոլերի արդյունքների համաձայն Թեդ Քրուզը առաջ անցավ սկանդալային Դոնալդ Թրամփից։ Դա տեղի ունեցավ Նախագահ Օբամայի ելույթից հետո, երբ վերջինս կոշտ քննադատեց Թրամփին և հույս հայտնեց, որ ամերիկացիները խելացի կգտնվեն և Դոնալդի օգտին չեն քվեարկի։ Գաղտնիք չէ, որ Թրամփի ձայների հիմնական մասը ապահովում է Միացյալ Նահանգների ապահովված սպիտակ բնակչությունը։ Հանրապետականների ճամբարում պայքարը դեռ կշարունակվի, բայց, կարծում եմ, վերջնական թեկնածուն, այնուամենայնիվ, կլինի հենց Թեդ Քրուզը։ 

Դեմոկրատների շրջանում պայքարը շատ ավելի հետաքրքիր շրջադարձեր է ընդունում։ Սկզբնական շրջանում բացարձակ ֆավորիտ համարվող Հիլլարի Քլինթոնը այսօր, արդեն, երկրորդ տեղով է ընթանում։ Առաջին հորիզոնականը վերջինից խլել է Բերնի Սանդերսը։ Բերնին, ինձ համար, շատ հետաքրքիր կերպար է։ Բայց նրա մեջ ինձ, առաջին հերթին, գրավում է այն, թե ինչ է նա պատրաստվում անել Նախագահ ընտրվելուց հետո։ Այն, ինչ նա ցանկանում է անել, պարզապես հեղափոխություն կարելի է անվանել։ Կարելի է ասել, որ դա մարտահրավեր է ամբողջ Համակարգին։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգներում կապիտալի ու փողի հիմնական հատվածը կենտրոնացած է բնակչության ընդամենը 1%-ի մոտ։ Շատ պարզ բացատրելով՝ Սանդերսը ցանկանում է այդ ահռելի կապիտալը բաշխել բնակչության շրջանում, իսկ մեծահարուստ օլիգարխների վրա սահմանել մեծ հարկեր։ Բացի այդ, նա մարտահրավեր է նետում մեգակորպոռացիաներին, որոնք հսկայական գերշահույթներով են աշխատում, այն դեպքում, երբ երկրում միլիոնավոր մարդիկ աշխատանքի և փողի կարիք ունեն։ Որքան էլ պարադոքսալ է, բայց հենց «ծերուկ» Սանդերսի օգտին պատրաստ են քվեարկել հիմնականում հենց ԱՄՆ երիտասարդները, երիտասարդ կանայք։ Երիտասարդների ձայները վերադարձնելու համար Քլինթոնը արդեն խիստ պարզունակ քայլերի է դիմում։ Երեկ նրան սատարելու մասին խոսեց դերասանուհի Լինդսի Լոհանը, իսկ այսօր Քլինթոնը հանդիպեց Բրիթնի Սպիրզին։ 

Անգամ իր նախընտրական արշավի համար Սանդերսը գումար հավաքում է հասարակ մարդկանցից, այն դեպքում երբ մնացած թեկնածուները՝ այդ թվում Հիլլարի Քլինթոնը, հիմնականում գումարներ ստանում են խոշորագույն ընկերություններից, կորպոռացիաներից, օլիգարխներից և այլն։ Պետք չէ բացատրել, որ ով վճարում է, նա էլ «պատվիրում է երաժշտությունը»։ Հետևաբար... ինքներդ հասկացաք։

Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ հայերը յուրաքանչյուր թեկնածուից։ Ո՞ր մեկը նրանցից կլինի առավել օգտակար մեր շահերի տեսանկյունից։ Կարծում եմ՝ ՈՉ ՄԻ ակնկալիք ՈՉ ՈՔԻՑ պետք չէ սպասել։ Հանրապետականները երբեք առանձնակի հայասիրությամբ չեն առանձնացել և չեն էլ առանձնանալու։ Թրամփի պարագայում պետք է հիշել, որ վերջինս մտերիմ հարաբերություններ ունի Ալիևների ընտանիքի հետ, բազմամիլիոնանոց ներդրումներ է կատարել հենց Ադրբեջանում, իսկ մայրաքաղաք Բաքվում կա անգամ երկնաքեր նրա անունով՝ Trump Tower։ Որևէ բան նրանց կողմից ակնկալել չի կարելի, քանի դեռ մեր երկիրը այսքան անդեմ է, անողնաշար միջազգային հարթակներում, քանի դեռ եկրի դե-ֆակտո իշխանությունները լեգիտիմ չեն ու Կրեմլի կամակատարներն են, քանի դեռ համատարած կրիմինալ է, անպատժելիություն, կոռուպցիա և այլն։ 

Հ.Գ. Հետաքրքիր նախադեպ է լինելու նշածս թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրվելու դեպքում։ Այսպես, Թեդ Քրուզը կարող է դառնալ ԱՄՆ առաջին Նախագահը, ով ԱՄՆ-ում չի ծնվել (նա ծնվել է Կանադայում), Քլինթոնը կարող է դառնալ առաջին կին Նախագահը, Սանդերսը՝ առաջին հրեա Նախագահը։ Ժամանակ քիչ մնաց, տեսնենք...

Իրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԷդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԱրդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջԿառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՖասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները անվճար օգնում էին ձեզ. Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին Մեծ պատիվ է՝ երկիրը ձախողած, երեք պատերազմ բերած կուսակցության կողմից արժանանալ բացասական կարծիքի ՔՊ-ն թքած ունի ՀՀ 60 000 հպարտ քաղաքացու ձայնի վրա, քանի որ ԱԺ-ում բացակայում է իրենց ընտրած ԲՀԿ-ն Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանՊետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանԻնչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան«Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել է