«Հայկական» սեւ գույնը. Քիմ Քարդաշյանին «բռնացրել» են Բեվերլի Հիլզում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Մի ամբողջ շաբաթ Քիմ Քարդաշյանը անցկացրել Նյու Յորքում, որտեղ Քանյե Ուեսթը ներկայացրել էր իր նոր հագուստի հավաքածուն եւ իր նոր ալբոմը:
Երեկ 35-ամյա հեռուստաաստղը վերադարձել է Լոս Անջելեսից ու մի քիչ հանգստանալուց հետո գնացել գեղեցկության սրահ:

Հեռուստաաստղին պապարացիները «բռնացրել են» սրահից դուրս գալու պահին: Սեւ վերարկուով ու հյուսած ծամերով Քիմը, ինչպես միշտ, փայլուն տեսք ուներ:
Ինչպես գրում է People–ը, Քիմ Քարդաշյանն այս ընթացքում աջակցում է ամուսնուն՝ Քանյե Ուեսթին նրա Twitter–յան պարզաբանումներում:

«Քիմ Քարդաշյանն աջակցում է Քանյե Ուեսթին նրա Twitter –յան պարզաբանումներում: Երկուսն էլ իրար աջակցելու քաղաքականություն են վարում: Քիմը բոլորից լավ է հասկանում իր ամուսնուն: Նա հասկանում է Քանյեի բոլոր գործողությունները»,- ասել է մոտ կանգնած աղբյուրը:

