Նավթի գինը կարող է ցատկել մինչեւ մեկ բարելի դիմաց 200 դոլար
ՏնտեսությունՆավթի մեկ բարելի գինը կարող է ցատկել մինչեւ 200 դոլար: Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան հայտնել է միջին ժամկետներում նման սցենարի մասին, տեղեկացնում են ԶԼՄ-ները` վկայակոչելով ABI գործակալությանը:
Այդ հավանականությունը նա բացատրել է նավթային ոլորտում ներդրումների կրճատումով, ցածրի գնի հետեւանքով անշահութաբեր դարձած հորատման աշտարակների փակումով:
Միաժամանակ Էկվադորի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցությունները դրական նշան են, տեղեկացնում է RG-ն:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Վենեսուելան պայմանավորվել էին 2016-ին նավթի արդյունահանումը պահպանել հունվարի մակարդակում, եթե այլ արտադրողներ միանան այդ նախաձեռնությանը: Որոշմանն աջակցել են Էկվադորը, Ալժիրը, Նիգերիան, Օմանը, Քուվեյթը: