Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան


Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի գործընկերների շահերը միմյանցից գնալով տարբերվում են

Բլոգ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հավաքական անվտանգության/պաշտպանության ցանկացած համակարգ ենթադրում է, որ եթե նրա անդամ-երկրներից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա համակարգը՝ դաշինքը, իր ողջ ներուժով արձագանքում է վտանգին, քանի որ վերջինս դիտվում է որպես ագրեսիվ քայլ ընդդեմ ողջ դաշինքի: ՆԱՏՕ-ն ներկայումս աշխարհում ամենից հզոր, բազմանդամ, զինված ուժերի քանակով գործուն, ռազմական տեխնկայի ծավալներով, դրա արդիականությամբ առաջատար հավաքական անվտանգության համակարգն է: Թուրքիան 1952թ. NATO-ի ակտիվ անդամ է: Դաշինքի մյուս անդամների հետ, չնայած դաշնակցային ֆորմալ հարաբերություններին, նա ավանդաբար ունեցել է հարաբերությունների սրման ու նորմալացման տարբեր ժամանակահատվածներ:

Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ի կողմից տարբեր կտրվածքներով ու ռազմաքաղաքական իրավիճակներում շեշտվել է Թուրքիայի կարևորությունը: Սրա պատճառներից մեկը ավանդաբար եղել է այն, որ ՆԱՏՕ-ԽՍՀՄ, իսկ հետագայում նաև՝ ՆԱՏՕ-ՌԴ հակադրության օրակարգում Թուրքիան, իր աշխարհագրական դիրքի զորու, ներկայացել է որպես առաջամարտիկ և հնարավոր բախման դեպքում նրա կարևորությունը Դաշինքի ռազմավարության մեջ էական է:

Սակայն գլոբալ ուժային հարաբերակցության խճանկարն այսօր շատ է փոխվել: Թուրքիայի ինքնուրույնության աճին զուգահեռ, նրա մոտեցումները մի շարք հարցերում՝ այդ թվում նաև դաշնակիցների հետ շփումներում, կոշտացել են: Որպես դրա հետևանք՝ որոշակիորեն փոփոխվել է նաև Անկարայի նկատմամբ դաշնակիցների վերաբերմունքը: 2003թ-ին ԱՄՆ գլխավորությամբ հակաիրաքյան կոալիցիային չաջակցելը, հարաբերությունների սրումը Իսրայելի հետ, ներկայումս ՌԴ-ի հետ ծայրաստիճան վատ հարաբերությունները, ինչպես նաև Էրդողանի մերձավորարևելյան հավակնոտ քաղաքականությունը գործնականում հանգեցրել է մի վիճակի, երբ ուկրաինական խնդրի մասով լարված ՌԴ-ՆԱՏՕ հարբերություններն էլ ավելի են լարվել: ՆԱՏՕ-ում լավ գիտակցում են այդ ամենը և բավական անհանգստացած են առկա իրողություններով:

Եվրոպացիները և ԱՄՆ-ը բավական լավ են հասկանում, թե Ռ.Էրդողանի արկածախնդրությունը Սիրիայում ու ՌԴ-ի դեմ քայլերը ինչի կարող են հանգեցնել ՌԴ-ՆԱՏՕ հարթակում, ուստի հենց այս տեսանկյունից, չնայած ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Յ.Ստոլտենբերգի մակարդակով անընդհատ հայտնում են, թե աջակցում են Թուրքիային, սակայն քրդական հարցում, ինչպես նաև ՌԴ-Թուրքիա հարաբերությունների մասով բավական զգուշավոր են, ավելին՝ երբեմն հորդորում են հենց Անկարային: Դիցուկ. երբ ձետրվարի սկզբին Ռ.Թ. Էրդողանը հրապարակայնորեն ԱՄՆ-ին առաջարկեց «ընտրել» Թուրքիայի ու քրդերին աջակցելու միջև, ապա պաշտոնական Վաշինգտոնը շատ դիվանագիտորեն հարցին պատասխանեց՝ փորձելով հավասարակշռության նշան դնել երկուսի միջև էլ: Ավելին՝ փետրվարի 19-ին գերմանական «Շպիգել»-ին տված իր հարցազրույցում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժ.Ասելբորը նշեց, թե «ՆԱՏՕ-ն չի աջակցի Թուրքիային, եթե վերջինս հակամարտության մեջ մտնի ՌԴ-ի հետ»: «…. այս հարցում Դաշինքի բոլոր անդամները միակարծիք են, իսկ ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանության երաշխիքները գործուն են միայն այն ժամանակ, եթե Թուրքիան անմիջականորեն ենթարկվի հարձակման…»:

Սրանք Թուրքիայի համար մտահոգիչ հայտարարություններ են: Թուրքերը տեսնում են, որ ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է քրդերին նաև հնարավոր պետություն ստեղծելու հարցում: Ռուսները իրենց հերթին դեմ չեն «քրդական» գործոնի հզորացման մեջ, քանի որ դա պոտենցիալ վտանգի աղբյուր է Թուրքիայի համար, եթե հարցը հատկապես դիտարկենք Թուրքիայի հարավ- արևելքում ներկայումս առկա քաղաքացիական պատերազմը քրդերի ու թուրքական կառավարական զորքերի միջև: Թուրքիան իր հերթին հասկանում է, որ քրդական պետության հնարավոր ստեղծումը իրականացվելու է մասամբ նաև ի հաշիվ իր տարածքի, և դա բնականաբար նրան դուր չի գալիս: Ռ.Էրդողանը, ռուսների ու սիրիական կառավարական զորքերի հաջողություններին զուգահեռ գիտակցում է, որ գալու է X ժամը, որից հետո չնայած, դաշնակիցների հորդորներին, «զսպվածության ռեսուրս» նա այլևս չի ունենա և սեփական տարածքային ամբողջականությունը ապահովելու համար սահմանին հավաքած իր ռազմուժով պետք է մտնի Սիրիա: Սիրիա, որտեղ այսօր ռուսներն են:

Իրականում այս ամենը շատ մտահոգիչ և վտանգավոր հեռանկար է խոստանում ռեգիոնի համար: Ունենալով հակամարտող կողմերից առնվազն մեկի հետ ընդհանուր սահման, մյուսի հետ սերտ հարաբերույուններ՝ մենք էլ նախանձելի իրավիճակում չենք:

Թերահավատ լինելով գլոբալ բախման սցենարի նկատմամբ, սակայն, բնականաբար, այն չբացառելով, նշենք, որ մենք այս պայմաններում պետք է զինվենք ու, ի հակադրություն հայրենի տարբեր քաղաքական «հեռատես» գործիչների հայտարարությունների, փորձենք գլոբալ խաղացողների հաշիվներ մաքրելու գործընթացին չխառնվել:

Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան