Եղբայրը eBay-ում $80-ով աճուրդի է հանել հարազատ քրոջը՝ փորձելով ամուսին գտնել
LifestyleՍա Սեմի Մաալեմն է Մեծ Բրիտանիայից, որին եղբայրն eBay-ում աճուրդի էր հանել՝ փորձելով ամուսին գտնել
Քայլը քրոջը 50 ֆունտ էր գնահատել ($80)՝ նշելով, որ հայտարարությունը լուրջ է, ինչպես և գնորդների պարտավորվածությունները
«Նա շատ հավատարիմ է, բայց ընկերոջ հարցում բախտը չի բերում: Դրա համար էլ ընտանիքս որոշել է ինքնուրույն լուծել այդ հարցը»,- նշված էր հայտարարությունում:
«Երբ աճուրդն ավարտվի, երևի կհանդիպեմ հաղթողին: Եղբայրս պաշտպանում է ինձ, այնպես որ վստահում եմ նրա կարծիքին»,- ասել էր աղջիկը, ով հայտարարությունը տեղադրվելուց հետո էր միայն հասկացել դրա լրջությունը: Աճուրդն ավարտվել է հոկտեմբերի 27-ին, բայց արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ:


