Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին


Թուրքիայի համար բարենպաստ սցենար չի կարող լինել. The Washinghton Post

Միջազգային

Ամերիկյան հեղինակավոր The Washinghton Post պարբերականն անդրադարձել է միջազգային քաղաքական օրակարգի ամենահրատապ թեմաներից մեկին` Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությանը` ներկայացնելով բավական ուշագրավ հոդված:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական հակամարտության ֆոնին հասցրել է շատ խնդիրներ ստեղծել իր երկրի համար. քաղաքների վրա հարձակվում են ահաբեկիչները, սահմաններին անհանգիստ իրավիճակ է, դաշնակիցների հետ հարաբերություններում լարվածություն է առաջացել: Վերը թվարկված խնդիրների կարգավորումը չափազանց բարդ է, եթե ոչ` անհնարին»,-սկսում է  հոդվածագիր Լիզ Սլայը:

Հեղինակը հիշեցնում է, որ դեռ 4 տարի առաջ Անկարան հավակնում էր դառնալ «արաբական գարնան» գլխավոր հաղթողներից մեկը` Արևմուտքի կողմից ընկալվելով որպես տարածաշրջանի առաջատար պետություն:

«Սակայն այդ ամենն ի չիք դարձավ Արաբական գարնան ձախողումից ու սիրիական հակամարտության ընթացքի կտրուկ շրջադարձից հետո: Ռուսաստանը` Թուրքիայի ամենահին ու մոտ թշնամին, ընդլայնում է իր ներկայությունը Թուրքիայի սահմանների մոտ`Սիրիայի, Ղրիմի ու Հայաստանի միջոցով»,-շարունակում է լրագրողը` հիշեցնելով, որ փետրվարի 20-ին` ՌԴ պաշտպանության նախարարը հայտնեց Հայաստանին նորագույն ռազմական ուղղաթիռներ տրամադրելու մասին:

Այնուհետև Սլայը գրում է, որ քրդերի հետ խաղաղ համաձայնության գալու հեռանկարը կարելի է վերջնականապես անիրագործելի համարել` հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները: Բացի այդ, հեղինակը նկատում է, որ թուրքական ռազմական օդուժի կողմից անցած տարվա նոյեմբերին ռուսական «Սու-24» օդանավի կործանումից հետո Անկարայի դեմ սահմանված ֆինանսա-տնտեսական, ինչպես նաև զբոսաշրջային պատժամիջոցները զգալի թուլացրել են թուրքական տնտեսությունը:

«Թուրքիան մի քանի ճակատով կանգնած է աղետի դեմ: Այս երկիրը նախկինում էլ է բազում խնդիրներ ունեցել, սակայն այն, ինչ կատարվում է այսօր` Թուրքիան ունակ չէ մարսել»,-նշել է Անկարայի Ipek համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր  Գոխան Բաչիքը:

Ինչ վերաբերում է ամենամտերիմ դաշնակցի`Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, ապա Վաշինգտոնի ու Անկարայի միջև  քուրդ զինյալների հարցով ծագել են լուրջ տարաձայնություններ, ինչի հետևանքով Թուրքիան առավել խոցելի է դարձել:

«Այժմ Թուրքիան մեկուսացված է. այն հայտնվել է մասամբ իր կողմից հյուսված դավադրությունների թակարդում: Այս երկիրը վանել է իր բոլոր դաշնակիցներին: Այժմ Թուրքիան մի երկիր է, որի խոսքն այլևս կշիռ չունի: Այն պայթում է, բայց չի արձակում: Թուրքիան չի կարողանում պաշտպանել իր շահերն ու լուրջ տարաձայնությունների մեջ է անգամ սեփական դաշնակիցների հետ: Մի երկրի համար, որը մինչև վերջս համարվում էր տարածաշրջանային առաջնորդ, այս իրավիճակն ուղղակի աղետալի է»,-մեջբերում է հեղինակը Ստամբուլի Կադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների հարցերով պրոֆեսոր Սոլի Օզելի տեսակետը:

Անդրադառնալով Թուրքիայի` Սիրիա ներխուժելու ակնհայտ ցանկությանը` Սլայը նկատում է, որ «երկու պարագայում էլ Անկարան լուրջ ռիսկի կդիմի: Ներխուժման դեպքում ակնհայտ պատերազմի մեջ կմտնի Ռուսաստանի հետ ու կպարտվի, իսկ չներխուժելու դեպքում` թույլ կտա քուրդ զինյալներին Սիրիայի տարածքում` «սեփական քթի տակ» ինքնավարություն ստեղծել»:

«Քաղաքական վերլուծաբանների մեծ մասի կարծիքով, Թուրքիան պատերազմը չի սկսի հիմա, քանի որ միջազգային հանրությունն ամենևին էլ չի աջակցում այդ գաղափարին»,-շարունակում է հոդվածագիրը:

Որպես վերջաբան  հեղինակը ներկայացնում է քաղաքագետ Գոխան Բաչիքի հետևյալ միտքը. «Այն, ինչ հիմա կատարվում է Սիրիայում, ուղղակիորեն կապված է Էրդողանի քաղաքական ապագայի հետ, ուստի` դեպքերի զարգացման ոչ մի տարբերակ պետք չէ բացառել: Ամեն դեպքում` Թուրքիայի համար բարենպաստ սցենար չի կարող լինել»:
 

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ը