Աստղային ոճ. Քեմերոն Դիազ
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Նա Հոլիվուդի ամենադրական եւ սիրելի կերպարներից է, իսկ նրա լայն ժպիտը վաղուց արդեն դարձել է այցեքարտ: Խոսքն, իհարկե, գեղեցկուհի Քեմերոն Դիազի մասին է, որն առավել հայտնի է իր կատակերգական դերերով:
Դերասանուհին երբեք չի վախեցել ծիծաղելի երեւալուց: Նա, ուղղակի, փայլում է կատակերգություններում իր հումորով, երբեմն էլ նրան տեսնում ենք, բավականին, համարձակ տեսարաններում: Դիազն այն դերասանուհիներից է, որոնք դեմ են պլաստիկ միջամտություներին: Դերասանուհին սիրում է իր բնական արտաքինը` բոլոր թերություներով հանդերձ, սակայն խոստովանում է, որ քիթը ստիպված է եղել վիրահատել վնասվածքի պատճառով:

Երկարոտն Քեմերոնին հաճախ կարելի է տեսնել շորտերով, կիսաշրջազգեստներով եւ ջինսերով: Դա, իհարկե, առօրյա կյանքում, իսկ միջոցառումներին Դիազը փայլում է իր ողջ հասակով:
Դերասանուհին իրեն փորձել է նաեւ` որպես սեւահեր, սակայն խոստովանեք, որ Քեմերոnի վառ կերպարին առավել սազական է շիկահերությունը:
Ամենդրական եւ կապուտաչյա Քեմերոն Դիազի ոճին անդրադարձել ենք այսօրվա խորագրում.
10.

9.

8.

7.

6.

5.

4.

3.

2.

1.

Սյունե Առաքելյան