Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Վերածնո՞ւնդ, թե՞ քաղաքական մուտանտի վերարտադրություն

Վերջին հազարամյակի պետականազրկության ու վերջին 25  տարվա անկախության ֆոնին հայաստանյան քաղաքական երկնակամարում վերջապես ծագեց համայն հայության իղձերի իրականացման աստղը՝ երբեմնի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի թեթև ձեռքով: Կայացավ «Հայկական վերծնունդի»  հիմնադիր համագումարը: Սույն քաղաքական ուժի հիմնադրումն իր դարակազմիկ նշանակությամբ թերևս համեմատելի է գրերի գյուտի, քրիստոնեության ընդունման կամ Հայաստանի անկախության ձեռքբերման հետ:

Մոտավորապես  այսպիսի ձևակերպումների առաջիկայում կհանդիպենք «Հայկական վերածնունդի» կրողներից: Սակայն ձևակերպումները չեն կարող բովանդակություն հաղորդել մի քաղաքական ուժի, որը ստեղծվել ու մշտապես եղել է վարչակարգի և՜ քաղաքական, և՜ բարոյական առումներով ամենակեղտոտ գործարքների բազմակի օգտագործման գործիքը:

Ինչպեսև սպասելի էր, հայաստանյան մամուլում և սոցցանցերում բավական արհամարհական ու երբեմն էլ հայհոյական արտահայտություններով ընդունվեց այս նոր միավորման ստեղծումը: Ինչ խոսք, նման տրամադրությունները լավագույնս արտահայտում են նախկին ՕԵԿ-ի, երբեմնի ԱԽՔ-ի և վերջիններիս հոգեզավակ նոր կուսակցության հանդեպ առկա հանրային տրամադրությունները: Սակայն քաղաքական գործընթացներում զգացմունքները, իսկ հայաստանյան քաղաքական միջավայրում հասարակության կարծիքը ամենևին էլ առաջին տեղում չեն: Այս տեսանկյունից եթե մենք սառը դատողությամբ փորձենք գնահատել ՕԵԿ-ի «վերարտադրությունը» նոր կուսակցության տեսքով, ապա կհայտնվենք քաղաքական կեղտոտ խարդավանքների կծիկի առջև:

Առաջին հայացքից թվում է, թե այս նոր կուսակցությունն, իր վրա կրելով ՕԵԿ-ի և ԱԽՔ-ի խարանը, որևէ լուրջ շանս չունի քաղաքական գործընթացներում՝ մասնավորապես 2017-ի ընտրություններում դերակատարություն ունենալու: Սակայն նույն հաջողությամբ, անցած խորհրդարանական ընտրություններում, երբ թվում էր, թե ՕԵԿ-ն  ուղղակի չի կարող հայտնվել խորհրդարանում, այնուամենայնիվ, հայտնվեց: Հասկանալի է, որ նվազագույն շեմը ՕԵԿ-ը «հաղթահարեց»  վարաչակարգի, միգուցե, նաև ուղղակիորեն Սերժ Սարգսյանի անձնական միջամտությամբ: Ընդ որում` Սերժ Սարգսյանի անձնական միջամտությունը տրամաբանական էր, քանի որ շատերը կհիշեն, որ դեռևս 1998-ին, երբ ստեղծվեց ՕԵԿ-ը, բազմաթիվ լուրեր էին պտտվում, որ Սերժ Սարգսյանն, ի դեմս ՕԵԿ-ի, իր անձնական կուսակցությունն է «բացել»: Ժամանակը հաստատեց այս բոլոր լուրերը, քանի որ մենք բազմիցս ականատես եղանք, որ ՕԵԿ-ը մշտապես մնաց Սերժ Սարգսյանի պահուստային գործիքը:

Այս հետհայացքը մեզ ընդամենը մի բան է հուշում` ներկայումս մենք «Հայկական վերածնունդ» թյուրիմացության պարագայում գործ ունենք 2017-ի ընտրություններին ընդառաջ հյուսվող քաղաքական խարդավանքի հետ, որը հերթական անգամ ապակողմնորոշող ու հանրային տրամադրությունները մանիպուլյացիայի ենթարկող դերակատարություն է ունենալու ինչպես նախկինում: Այս տեսանկյունից հասյատանյան հասարակությունն ու ընդդիմադիր քաղաքական շրջանակները լրջորեն պետք է զգուշանան այս քաղաքական մուտանտից՝ անկախ նրանից, որ վերջինիս անդամակցող այսպես կոչված հասարակական ու քաղաքական միավորները մեկը մյուսից ավելի զավեշտալի անվանումներ ունեն: Հասկանալի է, որ վերջիններիս խաղացած դերը բոլորովին էլ ծիծաղելի չի լինելու, այլ` լրիվ հակառակը:

Աղասի Մարգարյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան