Կարող է՞ մի օր էլ քայլողների վրա հարկ դնեն
ԲլոգԳայանե Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հետո էլ Վանաձորի ավագանու անդամները զարմանում են, թե ինչու է Վանաձորը դատարկվում.դե տաքսու վարորդների վրա 15 հազար դրամ տուրք դրեք, աղբի վարձը բարձրացրեք, անեկամուտ բնակչությունից «սպասարկման վարձ» պահանջեք ու զարմացեք, որ քաղաքը դատարկվում է, բիզնեսը՝պակասում:Հերթական խանութը փակվելու պատճառով տեսականու կես գին են սահմանել, որովհետեւ մարդիկ գնողունակ չեն, հազիվ օրվա հացն են հասցնում, հագուստ-կապուստ ո՞րտեղից գնեն:
Տաքսու վարորդներին տեղական իշխանությունները պատճառաբանում են, թե փողոցները նորոգելու գումարներ են պետք.բայց չէ՞ որ կառավարությունն ամեն տարի ՝համայնքային ճանապարհների նորոգումների գումար է հատկացնում, չհաշված՝դոտացիաները / օրերս էլ վթարային շենքի մի բնակիչ հեռուստատեսությամբ դժգոհեց, որ արտակարգ իրավիճակների նախարարությունից շենքի տանիքի համար գումար է հատկացվել, բայց՝չեն նորոգում.օր չկա, որ վթարային շենքերի բնակիչների բողոքը չհնչի հեռուստատեսությամբ /: Կարող է՞ մի օր էլ մեր՝անցորդներիս վրա քայլելու հարկ սահմանեն: