Խիտ եւ երկար թարթիչներ ունենալու պարզ միջոց. Photo
LifestyleWnews.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, մազերի եւ թաթրիչների արագ աճին նպաստում են գերչակի, զեյթունի, նուշի յուղերը։ Որպես կանոն, դրանք խորհուրդ է տրվում քսել քնելուց առաջ, սակայն այստեղ մեծ է վտանգը, որ վաղ առավոտյան կունենաք ուռած աչքեր։ Որպեսզի խուսափեք նման տհաճությունից, դրանցից պատրաստված դիմակները թարթիչներին քսեք քնելուց երկու կամ երեք ժամ առաջ։ Ճիշտ կլինի յուղերը քսեք մաքուր խոզանակով, որը նախատեսված է թարթիչները եւ հոնքերը սանրելու համար։
Քնելուց առաջ հեռացրեք ավելորդ յուղը անձեռոցիկով եւ աչքերի շուրջ քսեք դրանց համար նախատեսված կրեմ։ Wnews.am-ն առաջարկում է վերոնշյալ յուղերից պատրաստված դիմակներ, որոնք խթանում են թարթիչների աճը.
Թարթիչների դիմակ ալոեյով.
1 թ. գդալ գերչակի յուղ
1 թ. գդալ ալոեյի հյութ (վաճառվում է դեղատներում),
4 կաթիլ E վիտամինի լուծույթ
2 կաթիլ А վիտամինի լուծույթ
Խառնեք եւ քսեք թարթիչներին խոզանակով։
Պահեք դիմակը մուգ սրվակում եւ սառնարանում։ Նախքան քսելը թափ տվեք սրվակը։
Թարթիչների դիմակ «Բրեֆարոգել 1»-ից
«Բրեֆալոգել»-ը (Блефарогель 1) իրենից ներկայացնում է ալոեյի հյութի եւ գիլաուրինային ածխաթթվի խառնուրդ։ Այս անգույն գելը վաճառվում է դեղատներում եւ նախատեսված է գրգռված աչքերի համար։
Դիմակի համար անհրաժեշտ է.
1 թ. գդալ նուշի կամ զեյթունի ձեթ, ½ թ. գդալ «Բլեֆարոգել 1»։
Այս դիմակը կարելի է օգտագործել ոչ միայն թարթիչների աճի խթանման եւ ամրապնդման համար, այլ նաեւ որպես աչքերի շուրջ կրեմ։ Քսեք դիմակը թարթիչներին եւ կոպերին, թողեք 30-60 րոպե եւ մնացորդները կոկիկ մաքրեք փափուկ անձեռոցիկով կամ բամբակով։
Այս պրոցեդուրան արեք քնելուց մեկ ժամ առաջ։
Այս դիմակները ամեն օր օգտագործելուց հետո մեկ ամիս անց արդեն իսկ կնկատեք, որ թաթրիչները զգալիորեն երկարել ու խտացել են։



