Ես լրագրողներին նախիր չեմ անվանել. Սեդրակյան
ՔաղաքականԼրատվական դաշտը շարունակում է ալեկոծվել լրագրողներ - Մհեր Սեդրակյան հակադրության պատճառով: Փորձելով հստակեցնել` ի վերջո որն է լրագրողների վրդովմունքի պատճառը և ինչպես է մեկնաբանում ՀՀԿ պատգամավորը կրքերի այսօրինակ թեժացումը` զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ:
Վերջինս պարզաբանեց, թե ամենևին նպատակ չունի արդարանալ ստեղծված իրավիճակում, սակայն քանի որ իրեն վերագրվում են բառեր, որ չի ասել լրագրողների հասցեին, Սեդրակյանը պատմեց, որ տարիներ առաջ, մի միջոցառումից դուրս գալիս, հոծ բազմություն է նկատել, և ինչ-որ մեկն ասել է, թե սա ու՞մ նախիրն է:
Սեդրակյանը այս մասին ԱԺ-ում պատմել է գործընկերներին, իսկ պատմության ավարտը զուգադիպել է զուգահեռ քայլող լրագրողների հետ հանդիպմանը, ինչից հետո, սխալ հասկանալով իրողությունը, լրագրողները արտահայտությունը իրենց են վերագրել, որից հետո նա փորձել է լրագրողներից մեկին բացատրել իրողությունը, սակայն լրագրողը հրաժարվել է լսել իրեն: