Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան


«Ուժեղ»-ի լիազորության ու «թույլ»-ի իրավունքի մեր կռիվը

Բլոգ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին մի քանի ամիսը Երևանի տարբեր հատվածներում մշակութային, պատմական (միգուցե ավելի ճիշտ կլինի ասել «հին») տարբեր տիպի շինություններ հողին հավասարեցվեցին: Դրանց մի մասը պարզվեց «սառայ» է, մյուսների վերաբերյալ կարծեմ խոստումներ եղան «Հին Երևան» ծրագրում ներառելու մասով: Հասարակության մի ակտիվ շերտը ըմբոստացավ, սկսվեցին քննարկումներ, քննադատություններ, ակցիաներ... Դրանց ով ասես չմիացավ՝ սկսած ոլորտի պրոֆեսիոնալներից, մինչև ամեն տեղ կռիվ ման եկող «ակտիվիստներ»: Ահագին «շուխուր» ու «ղալմաղալ» եղավ, բայց մե՞ջն ինչ....

Տարբեր փուլերում Երևանի տարբեր հատվածներ քաղաքային (ոչ միայն) տարբեր իշխանություններ հողին են հավասարեցրել: Մի կողմից՝ հասկանալի է, որ քաղաքը պետք է փոփոխվի, մյուս կողմից՝ տեսանելի է, թե ինչքան անգրագետ ու ոչ պրոֆեսիանալ է դա արվում: Ու առհասարակ այս քաղաքը միգուցե մեզ համար միշտ ավելին է եղել, քան սովորական մայրաքաղաք ասածը, ու այդ պատճառով մեզանից երևի յուրաքանչյուրը իր հիշողությունների, ճաշակի, մշակութային պատկերացումների ու կենցաղի փիլիսոփայության զորու ունի իր պատկերացումները նրա ապագայի վերաբերյալ: Սակայն հիմա ունենք, էն ինչ ունենք:

Այսօր քաղաքը փոփոխվում է: Փոփոխվում է փոփոխողի արժեքային պատկերացուների ու կոնկրետ նյութական շահերի շրջանակներում: Հիմա էս մարդիկ (մասնավոր սեկտոր, տեղական ու պետական պաշտոնյա)՝ «քաղաք-քանդողներ»-ը գեղեցիկի ու նորաձևի իրենց պատկերացումների ներքո «ձևում» են Երևանը: Իրենց հասկանալի չեն այն փաստարկները, որ հակառակ կողմը ունի, երբեմն չեն էլ լսում: Քաղաքը, տարածքը «իմս ա», ես եմ որոշողը....:

Իրականում այս ամենը մեկ օրվա բան չէ, ու չի վերաբերվում միայն «քաղաք»-ի հիմնախնդրին: Երբ կրթություն ստացած, սակայն կիսագրագետ ուսանողը ավարտում է որևէ բուհ, ունի իր խելքին ու միջավայրին համապատասխան արժեհամակարգ, ընկալումներ, ունի իշխելու անհագ ամբիցիաներ, որ գալիս են թիկունքում հարցեր լուծել կարողացող ծնողից, հայտնվելով ցանկացած տեղ սկսում է գործել իր շահերին ու պատկերացումներին համապատասխան:

Առաջնորդվելով սեփական աշխարհընկալմամբ՝ նա, եթե կարողանում է պատասխանատու վայրում հայտնվել, իր ուղեղի ծալքերի զորու սկսում է որոշումներ կայացնել նաև շատերի փոխարեն: Իր փիլիսոփայությանը համապատասխան շենքերի նախագծեր է առաջարկում, օրենքների նախագծեր «մշակում», բիզնես վարում, հարցեր լուծում, ընտրությունների մասնակցում և հազար այլ բան: Նման մարդիկ շատ-շատ են:

Ամեն մակարդակում հարցեր լուծելու հնարավորությունը նման մարդկանց դարձնում է «հեղինակություն», դառնում են ազդեցիկ դեմքեր: Ու անգամ, եթե դուք կարծում եք, թե նրանք անճաշակ են, բռի, անտաշ կամ չգիտեմ ինչ, դրանից իրենց ազդեցիկությունը չի նվազում, իրենք ուժի կրող ու տեղերում հարց լուծող մարդիկ են, ու իրենք են որոշելու. թե ձեր/մեր ապրած քաղաքում ինչ կարգին օբյեկտներ ու հյուրանքցներ պետք լինեն, ճիշտ ու սխալը որն ա, գեղեցիկն ու տգեղը ինչ ա, նորմալն ու ոչ նորմալը որն ա: Իրենք իրական կյանքում դառնում են իշխանության կրող: Ինչու՞, քանի որ դիմացի կողմը շատ պասիվ է, պասիվ կյանքի կտրվածքով:

Կասեք նրանք բավարար կրթված ու գիտուն չե՞ն: Ինչու՞ կրթված լինելը հեղինակության կամ «հարց լուծելու» պարտադիր պայման է՞: Ավելին, եթե պետք է, կարելի է շատ արագ կազմակերպել մի երկու տարբեր մասնագիտություններից գիտությունների թեկնածուների կոչումներ ստանալ, ինչ խնդիր: Ի դեպ դա արդեն վաղուց բավական մոդայիկ է:

Իրականում մեզ մոտ ուժը «փողոցում» է, ո՛չ ԳԱ Ակադեմիայի, ԵՊՀ-ի կամ պետ.պաշտոնիաների գրասենյակներում, «մտավորականության» շարքերում, ո՛չ Աժ նիստերի դահլիճում, այլ մեր փողոցներում՝ նրա մշակույթով, ռեսուրսով, ճշտի/ճշմարիտի ու սխալի ընկալմամբ, վարքով ու աշխարհընկալմամբ: Ով կարողանում է վերահսկել «փողոցը» նա վերահսկում է քաղաքը, մարզը, երկիրը:

Կմտածեք, թե առկա վիճակը անընդունելի՞ է: Իսկ ուր էիք վերջին՝ առնվազն մի քանի տասնամյակու՞մ, կենցաղային ռոմանտիզմով էիք ապրում.. ..Իրականում առկա վիճակից չէ, որ պետք է վախենալ, այլ նրանից, որ այս տեսակին փոխարինելու են գալիս նրանց գաղափարական ու կենսաբանական «զավակները»՝ իրենց ավագների օրինակելի արժեքների կատարելագործված տեսակները:

Էնպես որ, երբ հանդիպում է «ուժեղ»-ի լիազորությունն ու «թույլ»-ի իրավունքը, հաղթում է առաջինը, մինչդեռ տուժում է պետությունը:

ՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանՈւթ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ Կարապետյան