Կառավարության օժանդակությամբ «Յուքոմ»-ը կստեղծի 340 նոր աշխատատեղ
ՏնտեսությունՀՀ կառավարությունը երեք տարով կհետաձգի «Յուքոմ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 24-ի նիստի օրակարգում:
Ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ»-ի նպատակն է կառուցել 4G (LTE) սերնդի բջջային ցանց և հզորացնել առկա 2G/3G ցանցը, ինչը թույլ կտա մատուցել առավել բարձր որակի և առավել բազմազան հեռահաղորդակցության ծառայություններ, այդ թվում՝ մինչև 375 Mbps արագությամբ բջջային ինտերնետ, LTE ստանդարտի ձայնային ծառայություններ, Wi-Fi զանգեր, առաջարկել 4-ը 1-ում փաթեթներ:
Ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 18.3 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 17.1 մլրդ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար:
Ըստ նախագծի հիմնավորման` ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի ներդնել մի շարք երկրների արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ: Արդյունքում կստեղծվի մոտ 340 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 310, 2017թ.- 322 և 2018թ.-336 հազ. դրամ: