Որն է ավելի թանկ` հոդվածը, թե մեկ ժամը Ծերեթելիում
ԲլոգԳագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց բավական երկար ժամանակ անց մեր որոշ "խմբագիր - վերլուծաբաններ", զանազան ընդունակությունների տեր փորձագետներն ու լրագրողները շարունակում են պղտոր ջրում ձուկ որսալ:
Զորօրինակ` 168 ժամ թերթն ու իր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը ոչ ավել, ոչ պակաս փորձում են շրջանառել մի թեզ, իբր Ծառուկյանը քաղաքական գործունեություն է ծավալել Սերժ Սարգսյանի դաբրոյով: Չգիտեմ ում դաբրոյով ու պատվերով է Սաթիկը նման անհեթեթություններ հրապարակ նետում, սակայն մի բան ակնհայտ է. մարդիկ չեն կարողանում մարսել հայտնի գործարարի ներկայությունն անգամ բարեգործության դաշտում:
Տեսնես որքան արժե հոդվածը սույն թերթում. հուսամ ավելի բարձր, քան մեկ ամն արժե Ծերեթելիում:
Ընդհանրապես, Ծառուկյանի դեմ արշավը նման է այն դեպքին, երբ շունը հաչում է ստվերի վրա, այս դեպքում անգամ Ծառուկյանի ստվերն է մարդկանց գրգռում: Ինչպես ասում են` սառը ջուր խմեք և հանգստացեք, տիկնայք և պարոնայք:
Լիլիթ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը