Երևան, 02.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանը Շուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն Մնացականյան Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»


Կրթության ոլորտում կարևոր է դասախոսների ստեղծագործ լինելը. Ռուբեն Թոփչյան

Հասարակություն
«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով ֆորումը, որ կազմակերպվել էր Աներիկյան համալսարանում, ցույց տվեց, որ ՈԱԱԿ-ը վայելում է իր շահակիցների վստահությունը:
 
Խորհրդային կարգերի փլուզումից հետո կամաց-կամաց «փլվեց» նաև կրթական համակարգը: Երբեմնի կայացած բուհերի կողքին սնկի նման աճեցին մասնավորները և սկսեցին անհասկանալի որակի մասնագիտական կրթություն վաճառել: 90-ականների սկզբներին տպավորությունն այնպիսին էր, որ դրանք նույնիսկ անհրաժեշտություն են, քանի որ նրանք ավելի արագ էին հարմարվում շուկայի պահանջներին և առանց ավելորդ առարկայացանկ պարտադրելու` համապատասխան մասնագետներ էին պատրաստում:
 
Բայց տարիներ անց պարզվեց, որ սնկի նման աճած մասնավոր բուհերի որակն այն չէ: Ավելին` լուրեր էին պտտվում անգամ, որ սահմանված տարիների համար ուսման վարձ վճարելով՝ կարելի է նույնիսկ առանց բուհ հաճախելու «ստանալ» այս կամ այն մասնագիտական կրթության դիպլոմ և առանց որևէ խոչընդոտի դրանով պայքարել , այսպես ասած, ավանդական բուհեր ավարտած մասնագետների հետ:
 
Իրավիճակը կարգավորելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ` ստեղծվեց հավատարմագրման ծառայություն: Հավատարմագրում ստացած մասնավոր բուհերը պետական նմուշի դիպլոմ տալու հնարավորություն ստացան:
Իսկ Բոլոնյան համակարգին միանալուց հետո նոր կարգավորումների անհրաժեշտություն առաջացավ:
 
Մեր երկրում կրթության որակի ապահովման գործընթացները եվրոպական կրթական տարածքի պահանջներին համապատասխանեցնելու համար ստեղծվեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը: Այն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման միջոցով հավաստում է Հայաստանում գործող բուհերի և կրթական ծրագրերի որակը և համապատասխանությունը պետական ու եվրոպական չափանիշներին:
 
ՀՀ տարածքում գործող բոլոր բուհերը մինչև 2018 թվականը պետք է դիմած լինեն ինստիտուցիոնալ հավատարմագրման համար: Այսօր իսկ արդեն կա հստակ պատկեր, թե որ բուհերն են համապատասխանում պահանջվող չափանիշներին, որոնք՝ ոչ: Անշուշտ, այս գործընթացը շարունակական պրոցես է, և փուլային աշխատանքի շնորհիվ Հայաստանի կրթական համակարգն էլ կմոտենա միջազգային չափանիշներին: Սակայն քանի որ կրթական համակարգերում իրականացված փոփոխությունների արդյունքները ժամանակի ընթացքում են ի հայտ գալիս, ուստի դեռ վաղ է շոշափելի արդյունքի մասին խոսելը, բայց վաղն ավելի մրցունակ լինելու համար այսօր արդեն պետք է մտածել, թե, այնուամենայնիվ, բուհական ուսուցումը որքանո՞վ է այսօր արդյունավետ: Այս հարցի պատասխանը ստանալու համար հունվարի 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով ֆորումը, որին մասնակցում էին տեղական և արտերկրի մի շարք բուհերի ղեկավարներ, դասախոսներ, կրթության կառավարման մասնագետներ և կրթական ծրագրերի փորձագետներ: Այն լավ առիթ էր ներկայացնելու, թե իրականում բարձրագույն մասնագիտական կրթություն ապահովող հաստատություններում ինչ ընդհանուր խնդիրներ կան:
 
Orer.am-ը մանրամասն ներկայացրել է ֆորումի մասնակիցների տեսակետը: Այս անգամ ներկայացնում ենք հարցազրույց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ:
 
-Պարո՛ն Թոփչյան, ամփոփելով Ձեր գլխավորած կենտրոնի կողմից կազմակերպած ֆորումի արդյունքները` որքանո՞վ էր այն արդյունավետ:
 
-Կարող եմ ասել, որ լավ սկիզբ է դրված: Այն, ինչ ակնկալում էինք սկզբանական փուլի համար, տեղի ունեցավ: Մենք ունեցանք տարբեր խնդիրների շուրջ մի շարք բաց քննարկումներ: Նույնիսկ միջազգային փորձագետներն անընդհատ ասում են, որ շատ հետաքրքիր էր, ու կարևորում, որ բոլորը բաց խոսում էին: Ֆորումի անկաշկանդ մթնոլորտը, բաց քննարկումները, խնդիրների վերհանումները վկայում են, որ ՈԱԱԿ-ը` որպես ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող կառույց, վայելում է իր շահակիցների` գործատուների, բուհերի, դասախոսների, ուսանողների վստահությունը:
 
- Վստահությունը կա, բայց այն հետագայում որքանո՞վ կնպաստի առկա խնդիրները լուծելուն:
 
- Գործընթացները տանում են նրան, որ մեր բուհերի դասախոսները շարունակաբար ուսումնասիրեն իրենց աշխատանքի արդյունավետությունը և, հիմնվելով արդյունքների ու արձագանքների վրա` դասավանդման մեթոդների ու ծրագրերի բովանդակության բարեփոխումներ կատարեն: Այժմ այս ամենը կա, սակայն ոչ համակարգված: Նման միջոցառումները, մասնագիտական քննարկումները և լավագույն փորձի փոխանակումը կնպաստեն, որ դա վերածվի որակի մշակույթի: Միայն այսպես կարող ենք արդյունքի հասնել:
 
- Փաստորեն դասախոսները սովորեցնելուց առաջ պետք է իրենք էլ իրենց հերթին տիրապետե՞ն սովորեցնելու հմտություններին, որպեսզի աշխատանքն ինքնանպատակ չլինի:
 
- Կարևոր է ոչ միայն սովորեցնելու հմտությունը, այլ նաև ճիշտ գնահատելու կարողությունը: Խորհրդաժողովի մասնակից բրիտանացի փորձագետ Փոլ Հիլանդն է ասում՝ նախ պետք է գնահատել սովորածը, ապա պետք է գնահատել սովորելու համար և վերջինը՝ գնահատելն արդեն սովորել է: Կարևոր է նաև, որ դասախոսների կիրառած մեթոդները լինեն ընկալելի ուսանողի համար:
 
- Ֆորումի ամբողջ ընթացքում մասնակիցներն անընդհատ շեշտում էին Ձեր անձնային որակները, և կարմիր թելի նման անընդհատ թևածում էր այն միտքը, որ առկա հաջողությունները Ձեր մարդկային որակների դրսևորման արդյունք են: Նույնիսկ ներկաներից մեկն ասաց, որ այն, ինչ այօր կա, Ձեր կրեատիվ մտածելակերպի արդյունքն է: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:
 
- Ընդհանրապես լավը բացահատվում է, երբ ստեղծագործ մոտեցում ես ցուցաբերում: Կրեատիվությունն ամեն տեղ է կարևոր, բայց հատկապես կրթության ոլորտում, քանի որ այս ասպարեզում բազմազանությունը ահռելի մեծ է. դասախոսն ամեն օր շփվում է 30, 50 և ավելի ուսանողի հետ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր է իր բնավորությամբ, ճաշակով ու մոտեցումներով: Եթե դասախոսը ստեղծագործ մոտեցում չցուցաբերի, չհասկանա ուսանողների նպատակները և խնդիրները, նոր լուծումներ չառաջարկի, չի կարողանա բոլորին ներգրավելով արդյունավետ ուսուցում կազմակերպել: Հենց այդ պատճառով էլ շատ եմ կարևորում կրեատիվությունը:
 
Արմինե Գրիգորյան
 
 
Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով» շարժում Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը «Նիկոլի Հայաստանը», անբարոյականության հակառեկորդներով, ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Աշոտյան Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի ղեկավար․ Հրայր ԿամենդատյանԵթե այս ընտրություններից հետո փոփոխություն չլինի, բռնաճնշումները կխորանան․ Աննա ԿոստանյանԹոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ. Շաքե ԻսայանԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին ԱԹՍ կիրառման տեսական և գործնական դասընթաց. ՀայաՔվեՄտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Tesla-ն ԱՄՆ-ում կհիմնի արևային վահանակների հսկայական արտադրություն Ի՞նչ վիճակում է գտնվում գիտնական ձևավորող համակարգը և ի՞նչ է պետք անել այն փրկելու համար. ՀայաՔվեԱյն մասին, թե ինչու արժանապատիվ ապրելու համար մեզ պետք է մշտապես պայքարել, և ինչու է այդ ընտրությունը մեզ համար անխուսափելի. Ավետիք Չալաբյան«Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համարԱյսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանՄիջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ Վարդևանյան Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ինչպես դեռ երեկ էի գրել, ԱՄՆ-ի նախագահ Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելուց այս պահին հետ պահող հանգամանքներից մեկը Թեհրանի կողմից այդ գործողությանը տարածաշրջանային լայնածավալ պատերազմի ձևաչափ հաղորդեՀայաստանում ոսկին թանկացման նոր ռեկորդ է սահմանելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՄեղրիի լեռնանցքում սաստիկ բուք էՊաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանաԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել ՀայաստանՎրաստանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել. Հայտնի է, թե ինչ մեղադրանք է առաջադրվելԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան Առողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըՓոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից.թեթևացվելու է վարչարարությունըMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաԻրավիճակը ԼարսումԹրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային 30-ամյա վարորդը մшհացել էՕդրի Հեփբերնի կրծքազարդը վաճառվել է 425,000 դոլարով Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել էՏնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Հորոսկոպ. Ի՞նչ անել խավարման միջանցքի ժամանակ Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, այլ ոչ թե Իրանից․ Թրամփ Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը. կան վիրավnրներ«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին» Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են կազմակերպում Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանըՇուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն ՄնացականյանՆոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում․ «Մեր ձևով»