Հարություն Ղուկասյանը՝ «Սահմանին» ֆիլմի դադարի և նոր մեկնարկի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմն արժանացավ հեռուստադիտողի բավականին բարձր գնահատականին, սակայն այս ֆիլմի դադարը շատերին ոչ միայն անհանգստացրեց, այլեւ բարկացրեց:
«Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի վերաբերյալ բոլոր անպատասխան հարցերին Life.panorama.am-ի հետ զրույցում պատասխանում է ֆիլմի սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը:
«Ի սկզբանե «Շանթ» հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ մենք իրականացնում ենք նախագիծ, որը սովորական սերիալային ձեւաչափում չի լինելու, այսինքն՝ իրականացնում ենք որակյալ արտադրանք, որը պահանջում է մեծածավալ աշխատանք: «Սահանին» ֆիլմի հիմնական նկարահանումներն իրականացվում են ՀՀ-ի տարբեր շրջաններում, մենք անգամ մի սերիա ունենք, որը հինգ տարբեր շրջաններում է նկարահանվել, իսկ դա միայն պատկերացնելով կարելի է հասկանալ, որ հեշտ գործ չէ: «Սահմանին» ֆիլմի նկարահանումները դադար վերցրին հիմնականում եղանակային վատ պայմանների պատճառով, որի ժամանակ ուղղակի անհնար էր բարձրանալ ձնածածկ լեռները, այսիքն՝ դադարը տեխնիկական պատճառներ ուներ: Մեր հեռուստաընկերությունն իր առաջ խնդիր չի դրել ամեն գնով, թեկուզեւ ցածրորակ արտադրությամբ լցնել եթերը, այլ ճիշտ հակառակը՝ մենք ցանկություն ունենք ներկայացնել որակյալ գործեր, թեկուզ նմանատիպ ընդմիջումների պայմաններում: Այն, ինչ հետո կտեսնեն, կարծում եմ, ավելի ոգեւորիչ կլինի»,- նշեց սցենարի հեղինակը:
Շարունակությունը՝ այստեղ: