Բրուքլին Բեքհեմը ընկերուհու ծննդյան օրը նշել է Դիսնեյլենդում (ֆոտոշարք)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Սկսնակ լուսանկարիչ Բրուքլին Բեքհեմը մեկնել է Դիսնեյլենդ, որպեսզի նշի իր ընկերուհու՝ Սոնյա Բեն Ամմարի ծննդյան տարեդարձը։
Ըստ լուրերի, զույգը սկսել է հանդիպել 2015 թվականի հոկտեմբերին։ Բրուքլինը և իր ընկերուհին իրենց ընկերների հետ ուղևորվել են Դիսնեյլենդ, որպեսզի այնտեղ նշեն Սոնյաի 16-ամյակը։ Instagram-ում արդեն հայտնվել են նկարներ, որտեղ նրանք ուրախ տրամադրությամբ նկարվում են Դիսնեյլենդի ֆոնին։
Նկարներից մեկում աղջիկը և նրա երկու ընկերուհիները նկարվում են հյուրանոցի վերելակի մոտ։ Նրանց գլխին մազակալներ են դրված Happy Birthday գրությամբ։
Նկարի տակ գրված է. «Երեխա լինելու վերջին տարին»։
Վերջերս 16-ամյա Բրուքլինը և Սոնյան հայտնվել էին միասին Grammy-2016 երեկույթին, սակայն կարմիր գորգի վրա նրանք նկարվել էին միմյանցից առանձին։ Մինչ այդ նրանց նկատել էին Լոնդոնի նորաբաց Sexy Fish ռեստորանում։
Բրուքլինը և Սոնյան ծանոթացել են, երբ նրանք ընտանիքներով հանգստանում էին Մալդիվյան կղզիներում։





