Մաշտոցի պողոտայում զարգացրած արագությունը սև Նիսանի վարորդը որոշել է պահպանել նաև փողոցի վերջնամասում գտնվող թունելը մտնելիս: Բացի արագությունից նա հավանաբար այլ հնարքներ էլ է կիրառել նման վարպետությամբ մեքենան գլխիվայր շրջելու համար: Արձանագրենք, որ «հմուտ» վարորդի փորձը հաջողությամբ է պսակվել ու ոչ միայն մեքենան է շրջվել, այլ նաև լուրջ վնասվածքներ ստացողներ չկան: