Քիմ Քարդաշյանն ուզում է, որ Քանյե Ուեսթը հոգեբույժի դիմի
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Դե ինչ, հասա՞վ իր նպատակին մեր փեսան: Բայց եթե կատակը մի կողմ դնենք ու վերլուծենք Քանյե Ուեսթի վերջին ամսվա Twitter –ը, ապա Քիմ Քարդաշյանի մտահոգությունը հասկանալի կդառնա: Քանյեն մեկ ամսվա ընթացքում հասցրել է վիճել Թեյլոր Սվիֆթի հետ, փող խնդրել Մարկ Ցուկերբերգից, հարձակվել պրոդյուսեր Բոբ Էզրինի վրա, իրեն հանճարեղ անվանել ու նմանատիպ շատ այլ բաներ:

Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին, ապա ինչպես հայտնում են մոտ կանգնած աղբյուրները, հայուհին ամենեւին էլ հիացած չէ իր ամուսնու նմանատիպ «ելույթներով»: Հեռուստաաստղը ուզում է, որ իր ամուսինը մասնագետների օգնությանը դիմի:
«Քիմը շատ մտահոգված է: Քանյեի հետ նրանք մեծ խնդիրներ ունեն, որոնք շարունակում են ուժգնանալ: Քիմը պահանջել է, որ Քանյեն մասնագետների օգնությանը դիմի», -ասում էն Քարդաշյաննեի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները:

Մոտ կանգնած աղբյուրների խոսքով, Քարդաշյանն իր դժգոհությունը երկար ժամանակ ցույց չէր տալիս, բայց ամեն ինչ իր սահմանն ունի: Աղբյուրը նաեւ ճշտել է, որ Քանյեն առայժմ չի համաձայնում բժշկի դիմել: