«ՎԻԱ Գրա» խմբի անդամին վագր են նվիրել
Lifestyle«ՎԻԱ Գրա» հանրահայտ խմբի մենակատար Էրիկա Գերգեցը իր Instagram–ում հրապարակել է վագրի հետ լուսանկար: 27-ամյա երգչուհին չի նշել, թե ով է նրան նման յուրահատուկ նվեր մատուցել:
«Սովորաբար աղջիկներին ծաղիկներ են նվիրում, իսկ ինձ նվիրել են այս հրաշքը: Խորհուրդ տվեք, թե ինչպես անվանեմ այս փիսիկին»,- հարցրել է երգչուհին իր երկրպագուներին:

Ավելի ուշ երգչուհին հրապարակել է լուսանկար ու հայտնել, որ չի կարող ընդունել Կիչիին (Էրիկան այդպես էր անվանել վագրին):
«Ցավոք չեմ կարող ընդունել այս նվերը ... ախր ինչպես: Շատ եմ սիրում Կիչիին...նա երջանիկ կլինի եւ հուսալի ձեռքերում»,- գրել է երգչուհին: