Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան


Իրականության և մնացյալի «ճակատամարտը»

Բլոգ

Արթուր Միսակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նորից կարճ նշեմ՝ ՕԵԿ-ը ռեբրենդինգ չի եղել: Տասնյակից ավելի կուսակցություններ միաձուլվել և հիմնադրել են նոր քաղաքական ուժ: Սա այնքան ակնհայտ գործընթաց է, որ շահարկելն առնվազն անտրամաբանական է: Այդուհանդերձ.
Փաստ է, որ փորձ է արվում վարկաբեկել «Հայկական վերածննդին» միացած կազմակերպություններին, որոնցում հարյուրավոր մարդիկ են ներգրավված: Փաստենք, որ նման անընդունելի գործելաոճ հնարավոր չէր պատկերացնել, երբ որոշ մարդիկ կարող են իջնել այսքան ցածր: Չէ՞ որ, օրինակ, բարեգործական կազմակերպության հիմնադիրը տվյալ ՀԿ-ն մի դեպքում անվանել է իր երեխայի, մի այլ դեպքում իր ծնողի, երրորդ դեպքում հայկական ինչ-որ պատմական բնակավայրի անվանմամբ: Ի՞նչ արտառոց բան կա սրա մեջ: Մի՞թե կարելի է նման էժանագին վարքագիծ դրսևորել: 
Հատուկ ուզում եմ կրկին ընդգծել` Հայաստանում «Կույս կանանց միավորում» ՀԿ գոյություն չունի, ոչ փաստացի, ոչ դե յուրե: Հետևաբար արդեն բարոյական չէ այսքան ակնհայտ ապատեղեկատվության տարածումը: 

Հաջորդը` քաղաքական անգրագիտություն է անընդհատ շահարկելը, թե ՕԵԿ-ը մեկ ընդդիմություն է, մեկ իշխանություն: Փաստ է` հավերժ իշխանություն կամ հավերժ ընդդիմություն չի լինում: Գոնե Հայաստանի անկախացումից հետո քաղաքական դաշտում գործող հիմնական կուսակցությունները եղել են թե իշխանություն, թե ընդդիմություն: Ասվածն ըմբռնելու համար ընդամենը հիշողություն է պետք ունենալ: Անհրաժեշտ է նաև նայել աշխարհի բազմաթիվ երկրների օրինակը: Կուսակցությունները մեկ լինում են ընդդիմություն, մեկ իշխանություն` կապված իրենց ստացած քվեներից: Եվ առհասարակ` յուրաքանչյուր կուսակցության նպատակը իշխանությունն է` հնարավորություն ունենալու իր ծրագրերը իրականացնելու համար, քանի որ հասարակությունը քաղաքական ուժի օգտին քվեարկում է հենց այդ ծրագրերի համար: Հակառակը պնդելն ուղղակի հակասում է քաղաքագիտության տարրական կանոններին: 

Փաստ է, որ կայացած քաղաքական մշակույթի բացակայության, կամ ինչ-որ այլ օբյեկտիվ պատճառներով հանրության որոշակի հատված կարծրացած տեսակետ ունի, ըստ որի, եթե որևէ քաղաքական ուժ ընդդիմություն է կամ հակառակը, ապա նա պետք է հավերժ այդ դաշտում գործի: Սակայն քաղաքականության մասին ռեալ պատկերացում ունեցող և դրանք պրոֆեսիոնալ հարթությունում վերլուծող ցանկացած մեկի կողմից նույն մոտեցման շահարկումն առնվազն տարօրինակ է: Եթե այդպես լինի, ապա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում չպետք է երբեք իշխանություն փոխվի: Միշտ նույն ուժը լինի իշխանություն, միշտ նույն ուժը լինի ընդդիմություն: Իհարկե, այս տեսակետը որևէ քննադատության չի դիմանում: 

Այդուհանդերձ, կարծում եմ, վաղ թե ուշ կձերբազատվենք նաև այս ավտորիտար մտածելակերպից, որին առաջադեմ աշխարհը վաղուց հրաժեշտ է տվել:

«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյան

«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե Սիմոնյան