Արտաքինից սա սովորական եկեղեցի է, բայց երբ տեսա այն կողքից, չհավատացի աչքերիս (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Բելգիայում գտնվող այս եկեղեցին տարեկան հազարավոր զբոսաշրջիկների ուշադրություն է գրավում, ովքեր ցանկանում են իրենց աչքերով տեսնել դրա գաղտնիքը՝ կառուցվածքը:

Այս յուրօրինակ եկեղեցու ստեղծողները որոշել են կյանքի կոչել «արվեստը հասարակական վայրերում» գաղափարը:

Ջիս Վան Վարենբերգը իր ստեղծագործական խմբի հետ միասին ստեղծել է այս եկեղեցին մետաղե թիթեղներից, որը ժամանակակից արվեստում առավել հայտնի է որպես Z33:

Ամբողջ աշխարհից գալիս են այս եկեղեցին տեսնելու:

Շինությունը գտնվում է մի խուլ վայրում՝ Բերգլոն քաղաքից ոչ հեռու, բայց դա չի խանգարում զբոսաշրջիկներին գնալ այնտեղ և տեսնել ճարտարապետական հրաշքը:

Այս եկեղեցու տարբեր կողմերն ունակ են շփոթմունքի մեջ գցել մարդկանց:
Մետաղե թիթեղներն այնպիսի յուրահատուկ ձևով են դասավորված, որ պատրանքի էֆեկտ է առաջանում: Երբեմն թվում է, թե եկեղեցու մասնիկներն ուղղակի ձուլվել են օդում:

Հայացք ներսից:

Եկեղեցու ներսը դատարկ է, և Վան Վերենբերգը այդ կերպ ցանկացել է արտահայտել Բելգիայի կրոնական խնդիրները:


