Օրվա բաղադրատոմս. Կիտրոնով տրյուֆել
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Բաղադրամասեր՝
350 գրամ սպիտակ շոկոլադ
50 մլ կիտրոնի հյութ
Թեյի գույն՝ 1 թեյի գդալ
1 ճաշի գդալի չափ բուսայուղ
Պատրաստման եղանակ՝
200 գրամ շոկոլադը կտրատել ու բլենդերով հարել։

Կիտրոնի հյութը միկրոալիքային վառարանում տաքացնել 20 վայրկյան, ավելացնել թեյի գույնը։

Ավելացնել շոկոլադի զանգվածին։

Զանգվածը դնել միկրոալիքային վառարան կամ գոլորշու վրա 20 վայրկյան։

Հետո դնել սառնարան 8-12 ժամ։
Հանել սառնարանից, գնդիկներ անել, ամրացնել փայտիկների վրա։

Շոկոլադի մնացած մասը հալեցնել, ավելացնել բուսայուղ, գնդիկները թաթախել գլազուրի մեջ։




Տրյուֆելները պահել սառցախցիկում։
