Հենց կյանքիս այդ կարևոր իրադարձությամբ էր պայմանավորված վերջին շրջանի լռությունս. Իսկուհի Հովհաննիսյանը վերադառնում է շոու բիզնես
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Իսկուհի Հովհաննիսյանը նոր քայլերով, նոր շնչով ու «Հիմա հերթն իմն ա» նոր երգով վերադառնում է հայկական շոու բիզնես: Բոլորովին վերջերս նա ներկայացրել է նոր տեսահոլովակի շնորհանդեսը, իսկ այսօր երիտասարդ երգչուհին Life.panorama.am-ին պատմել է դադարի պատճառների մասին եւ կիսվել առաջիկա ծրագրերով:
Շատերը Իսկուհի Հովհաննիսյանին կհիշեն «Հայաստանի ձայնը» նախագծից, որտեղ երգչուհին Թաթայի խմբում էր ներկայանում. պարզվում է, որ նախագծի ավարտից հետո երգչուհի ամուսնացել է եւ հասցրել է բալիկ ունենալ.
««Հայաստանի ձայնը» նախագծից հետո, իհարկե, ծրագրեր ու ցանկություն ունեի այս ոլոտում գործել, բայց իրականացրի կյանքիս ամենակարեւոր որոշումը՝ ամուսնացա եւ բալիկ ունեցա: Հենց կյանքիս այդ կարեւոր իրադարձությամբ էր պայմանավորված վերջին շրջանի լռությունս,- նշեց երգչուհին ու հավելեց,- իրականում ես ամբողջովին չեմ դադարել աշխատել, ուղղակի համաատեղել եմ երգն ու անձնականս, որի ընթացքում աշխատանքս դանդաղեց»:
Շարունակությունը՝ այստեղ