Բարսեղ Գեղամյան՝ Երևանի երկրորդ քաղաքապետը
ԲլոգՌուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բարսեղ Գեղամյան' Երևանի երկրորդ քաղաքապետը... Ռուսական իշխանության տարիներին' 1879 թ. սկսած, Երևանն ունեցավ տասը քաղաքապետ (քաղաքագլուխ)՝ բոլորն էլ հայեր: 1891 թ. լուսանկարում' Երևանի երկրորդ քաղաքապետ Բարսեղ Գեղամյանն է:
Բարսեղ Գեղամյանը ծնվել է 1850 թվականին Երևանում, ազնվականի ընտանիքում: Սովորել է սկզբում Թիֆլիսի դասական գիմնազիայում, հետո Մոսկվայի Պետրովյան ակադեմիայում: 1875-ից անցել է պետական ծառայության Երևանում: Եղել է Երևանի նահանագապետին առընթեր հատուկ հանձնարարությունների գծով պաշտոնյա, իսկ 1884-ին ընտրվել է Երևանի քաղաքագլուխ և պաշտոնավարել 9 տարի' մինչև 1893 թիվը: Պարգևատրվել է Սուրբ Աննայի, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի ու պարսկական «Առյուծ և Արև» շքանշաններով: Պաշտոնավարման ավարտից հետո տեղափոխվել է Թիֆլիս: