Երևանի «In Tour Expo 2016» զբոսաշրջային ցուցահանդեսը կմեկտեղի առնվազն 7 երկրի մասնակիցների
Մշակույթ«Երևան Էքսպո» կենտրոնում ապրիլի 15-17-ը կկայանա «In Tour Expo 2016» 3-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազդարարի զբոսաշրջային սեզոնի մեկնարկը Հայաստանում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ցուցահանդեսի կազմակերպիչ «Էքսպո Գրուպ» ընկերությունից, ցուցահանդեսը հնարավորություն է տալիս բացահայտելու տուրիստական ծառայությունների ամբողջ ոլորտը` շրջագայությունների կազմակերպում ամբողջ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, գործնական տուրեր, ապահովագրական ծառայություններ և այլն:
Ցուցահանդեսին մասնակցելու են զբոսաշրջության ոլորտի ավելի քան 100 առաջատար կազմակերպություններ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Իսպանիայից, Եգիպտոսից, Իսրայելից, Ռուսաստանից, Իրանից և այլ երկրներից:
Ցուցահանդեսի աջակիցներն են ՀՀ Կառավարությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը։