Հայկական բազմաթիվ ապրանքներ սպառում կունենան Հնդկաստանում
ԲլոգՄենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չգիտեմ' ինչու ենք անտեսում հնդկական ավելի քան մեկ միլիարդանոց շուկան, բայց օրերս գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կատարեց առաջին քայլը' այց կատարելով Հնդկաստան, հանդիպեց իր հնդիկ գործընկերոջը' նրա հետ քննարկելով հայկական ապրանքների արտահանման հեռանկարները հնդկական անծայրածիր շուկայում: Առաջիկայում Հայաստան է ժամանելու նաև Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարը, ինչը նշանակում է, որ իսկապես հնարավոր է այս ուղղությամբ հեռանկարային ծրագրեր մշակել: Վստահ եմ' հայկական բազմաթիվ ապրանքներ' գինի, ջուր, պահածոներ և այլն, կսիրվեն և սպառում կունենան Հնդկաստանում: Ուրախալի է, որ կառավարությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ' Հնդկաստանի հետ նոր որակի տնտեսական հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ:
Միայն ռուսական շուկայից կախված չլինելու համար, մենք պարտավոր ենք մեր տարբեր ապրանքների համար նոր շուկաներ որոնել:
Ի դեպ, Հնդկաստանի հետ տարիներ շարունակ համագործակցում ենք կրթության բնագավառում, մեծ թվով հնդիկ ուսանողներ կրթություն են ստանում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչը նշանակում է, որ հայկական ապրանքների և իրականության մասին Հնդկաստանում պատկերացումներ ձևավորվում են: