Ինչպես է Դավութօղլուն արտահայտում սերը երեխաների նկատմամբ (լուսանկարներ)
Օրերս համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հետաքրքիր ձեւով է սերն արտահայտում երեխաների նկատմամբ:
Ինչպես գրում է Cumhurriyet-ը, “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման կողմից առեւանգված Թուրքիայի 49 քաղաքացիներ հետ են վերադարձել, ինչը նշվել է մեծ արարողությամբ: Արարողության ընթացքում Դավութօղլուն համբուրել է բոլորի ճակատը, իսկ երեխաներից մեկին բարձրացրել է վզից եւ այդպես համբուրել: Լուսանկաների` համացանցում հայտնվելուց հետո այդ փաստն իսկական ծաղրուծանակի առարկա է դարձել: