Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»

Շուշաննա Թովմասյանը ոչ մի կերպ չէր խոստովանում «մեղքը»

ESem.am-ը շարունակում է հայտնիներին ներկայացնել նրանց մայրիկների աչքերով:) Այս անգամ զրուցել ենք դերասանուհի Շուշաննա Թովմասյանի մայրիկի` տկն Ազատուհու հետ, ում փոխանցմամբ, Շուշաննան բավականին հանգիստ, հավասարակշռված, սուսիկ-փուսիկ երեխա է եղել:

 

«Շատ էր սիրում խաղալ, կարող էր ժամերով հանգիստ խաղալ: Իր անկյունն ուներ, խաղալիքները շարում էր, դուռը փակում, որ իրենք չխանգարենք ու սկսում էր խաղալ, զրուցել իր խաղալիքների հետ,- հիշեց դերասանուհու մայրն ու հավելեց-Մինչ օրս էլ, երբ Շուշաննան տանն է, եթե իրեն ձայն չտամ, չենք էլ նկատի, որ տանը մարդ կա»: Տկն Ազատուհին նշեց, որ չնայած այդ ամենին` դուստր ինքնամփոփ չի եղել:

«Շուշաննային չճանաչող մարդիկ կարող են կարծել, թե նա սուսիկ-փուսիկ, քիչ շփվող մարդ է, իրականում իրեն հարազատ մարդկանց շրջապատում նա չափազանց ակտիվ ու շատախոս է, անսպառ խոսում է ու ստիպում է, որ նստես, իրեն նայես, ոչ թե գործ անելով իրեն լսես:)»,- նշեց մայրը:

Դստեր մանկությունից տկն Ազատուհին հիշեց, որ փոքր տարիքում նա բավականին լացկան է եղել. «Կարպրիզներ չի ունեցել, բայց երբ ինչ-որ բան ուզում էր, ու մենք դա չէինք անում, լուռ, մի տոնի վրա լացում էր»:

Զրույցի ընթացքում դերասանուհու մայրն անընդհատ տիկնիկ էր անվանում նրան, ինչն ունի իր նախապատմությունը. «Նոր ծնված ժամանակ Շուշաննան թխամորթ էր, բոլորս զարմացել էինք, թե ինչպես է ստացվել, որ մեր տղան սպիտակամորթ է, աղջիկը` թուխ: Քառասունքից դուրս գալուց հետո փոխվեց ու մանկուց սլավոնական արտաքին ուներ, մանավանդ փոքր տարիքում տիկնիկի տեսք ուներ»:

Մայրը նշեց, որ ինքն այն մանկապարտեզի տնօրենն էր, ուր հաճախել են իր երեխաները: «Բոլորը շատ էին սիրում Շուշաննային, սակայն ոչ որովհետև տնօրենի երեխան է, պարզապես տիկնիկի պես սիրելով ձեռքից ձեռք էին տանում: Ինքն էլ, առիթից օգտվելով, քնելու ժամին չէր ցանկանում քնել բոլոր երեխաների հետ, լացում էր: Դայակները գալիս, ասում էին` չի քնում, բերենք կաբինետում մնա ու այդպես հասնում էր իր ուզածին»,- հիշեց մայրը:

Թեև Շուշաննան բավականին հանգիստ երեխա է եղել, մանկական քաջագործություններ նա էլ է արել :) 5-6 տարեկանում դերասանուհին շատ է ցանկացել մազափունջ ունենալ, սակայն ծնողները չեն թույլատրել: Շուշաննան որոշել է չհանձնվել ու ինքնագործունեություն սկսել, արդյունքում բավականին կարճ մազափունջ է ունեցել:) «Ես ու ամուսինս նկատեցինք, որ նա կտրել է մազերը ու նիվիդիմկաներով քողարկել է կտրածը: Հայրը կանչեց, ասաց` բալես արի տեսնեմ ի՞նչ ես արել մազերդ, չոլկա՞ ես կտրել, պատասխանեց` չէ, պապա, չեմ կտրել: Ես ու հայրն իրար աչքով արեցինք, ու հայրը զայրացած տոնով ասաց` չե՞ս ամաչում, էս ի՞նչ ես արել, բա պուճուր երեխան սենց բան կանի՞:

Շուշաննան քիթը կախեց ու ոչ մի կերպ չխոտովանեց, որ  մազերը կտրել է: Զգացինք, որ հիմա սկսելու է լացել, հայրը փոխեց քաղաքականությունը, ասաց` դե լավ կտրել, կտրել ես, ի՞նչ ես ուզում դառնալ: Շուշաննան ասաց` մոդել ու սկսեց թիթիզանալով քայլել, ասաց` պապ, որ մեծանամ, կթողնե՞ս մազերս ներկեմ, ֆենեմ շպարվեմ… հայրն ասաց, այ որ մազերդ կտրած չլինեիր, կֆենեիր: Մեկ էլ Շուշաննան ասաց` հա պապա, ոչինչ, ես ուզում էի սիրուն կտրեի, թեք եղավ ու այդպես միայն խոստովանեց, որ կտրել է մազերը»,- պատմեց մայրն ու հավելեց, որ աղջիկը կտրած մազերը պահել էր ննջարանի պահարանի խորքում, որ ինքը չտեսնի:

Մի ուրիշ անգամ Շուշաննան մի լավ վախեցրել է մայրիկին: Հոր մահվանից հետո, երբ մայրն աշխատանքի էր գնում, քույր ու եղբայր մենակ էին մնում տանը: «Ես պարբերաբար զանգահարում էի, տեսնեի ինչպես են: Մի օր զանգեցի, պատասխան չկար, խնդրեցի, որ հարևանը դուռը թակի, իմանա` Շուշաննան ինչո՞ւ չի պատասխանում: Դուռն էլ չէր բացել, տղաս էր եկել տուն, սակայն չէր կարողացել դուռը բացել, որովհետև բանալին ներսից մեջն էր, ինչը նշանակում էր, որ Շուշաննան տանն է:

Ես արդեն այնքան վատ էի, որ արդեն չէի էլ կարողանում աշխատանքից գալ տուն, չնայած բավականին մոտ էր: Ի վերջո, հարևանը պատշգամբից մտնում է տուն, ու պարզում, որ Շուշաննան ընդամենը քնած էր»,- հիմա արդեն ծիծաղելով հիշեց մայրը: Նրա խոսքով` դուստրը մինչև հիմա էլ սիրում է քնել: «Ի դեպ, նույն դեպքը նույն սցենարով կրկնվել է նաև մեկ տարի անց»,- ավելացրեց նա:

Տկն Ազատուհին հիշեց նաև Շուշաննայի առաջին քայլերը դպրոցում: Այդ ժամանակ իրենք Ռուսաստանւմ են եղել, դերասանուհին միայն այո, ոչ և մի քանի այլ բառ գիտեր ռուսարեն, սակայն մայրը նրան ռուսական  դպրոց է ընդունել: «Մի օր դասից եկավ տուն, քիթ ու մռութը կախած էր` «նեխած փիսոյի» նման: Նստեցինք, որ դասերը սովորենք, սկսեց լացել, ասում է` մամա ես չեմ հասկանում, թե դասատուն ինչ ա ասում»,- ասաց մայրն ու հավելեց, որ ի զարմանս իրենց` մեկ ամիս անց Շուշաննան արդեն լավ խոսում էր ռուսերեն, ինքնուրույն պատասխանում էր դասերը:

Անդրադառնալով դստեր և որդու հարաբերություններին` տկն Ազատուհին նշեց, որ նրանց տարիքային տարբերությունը 3 տարի է: «Եղբոր հետ շուն ու կատվի նման էին, սակայն տանն ապրող շուն ու կատվի. և՛ գզվում էին իրար հետ, և՛ միասին տուն էին հավաքում, գործ էին անում: Երբևէ չի եղել, որ աշխատանքից գամ, ու տանն անկարգ վիճակի լինի»,- շեշտեց նա` հավելելով, որ քույր ու եղբայր ունեին խաղալու իրենց տարբերակը:

«Մի անգամ եղբայր ու քույր բաժնի պետ-աշխատող էին խաղում, իրենց համար աշխատանքային սեղան էին պատրաստել, հեռախոսներ էին դրել սեղանին: Տղաս ոտքերը դրել էր սեղանին, հեռախոսով զանգում էր Շուշաննային, հանձնարարություններ տալիս: Մեկ էլ տեսնեմ` Շուշաննայի ձայնը դուրս եկավ, պարզվում է` Արմանը քանոնով խփել էր գլխին, որովհետև հանձնարարություերը չի արել: Ասում է` մամա, որ բաժնի պետը հանձնարարություն է տալիս, չես անում, քանոնով խփո՞ւմ է քո գլխին:) Բացատրեցի, որ այդպես չի լինում»,- հիշեց մայրը:

Ի դեպ, տկն Ազատուհին նշեց, որ Շուշաննան մինչ օրս վախենում է վառել գազօջախը: «Եթե հատուկ կրակայրիչներով չկարողանա վառել գազը, կարող է սոված մնալ այնքան ժամանակ, մինչև գամ տուն, վառեմ գազը»,- ասաց նա ու հավելեց, որ չգիտի` ինչն է պատճառը, գուցե փոքր տարիքում վառել է ձեռքն ու վախ է առաջացել մոտը:

Տկն Ազատուհու խոսքով` Շուշաննան ներքուստ բավականին ուժեղ է, ինչում ինքը համոզվել է այն բանից հետո, երբ դուստրը քայլերն է արել դերասանական ասպարեզում: Ի դեպ, մայրն ի սկզբանե դեմ է եղել, որ Շուշաննան աշխատի այս ոլորտում, քանի որ կարծել է, թե դուստրը չի դիմանա այդ ռիթմին: «Նկարահանման ընթացքում, երբ տեսա, թե ինչպես է ինքն աճում, կայանում, հասկաց, որ բավականի ուժեղ է»,- եզրափակեց դերաանուհու մայրը:

«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ումՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. ՖարմանյանԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն ենՀայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. ԱբրահամյանԱրսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցությունԵս հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. ԾառուկյանԲաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմիցՀայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում