Ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ բուսակերությունը
LifestyleՎերջին տարիներին բուսակերությունը դարձել է միանգամայն հայտնի երևույթ ամբողջ աշխարհում: Սակայն ինչի՞ կարող է հանգեցնել մսից ամբողջովին հրաժարվելը:
Այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ մշակված միսը, ինչպիսիք են օրինակ նրբերշիկը և խոզապուխտ կարող են քաղցկեղ առաջացնել, մարդկանց 29%-ը դադարել է միս օգտագործելուց: Սակայն չպետք է մոռանալ, որ նույն կազմակերպության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ մսից ամբողջովին հրաժարվելը կարող է նույնպես բացասաբար ազդել մարդու առողջության վրա: Օրինակ՝ կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարումների, օրգանիզմում հանքային տարրերի և միկրոէլեմենտների բացակայության, մասնավորապես, երկաթի, վիտամին D-ի և վիտամին B12-ի նվազման: Այդ վիտամինների մատակարարումն օրգանիզմին տրամադրելու համար բուսակերներին խորհուրդ է տրվում ուտել լոբազգիներ, ինչպիսիք են լոբին և ոսպը, ինչպես նաև ընկույզ, մրգեր, մուգ կանաչ բանջարեղեն և ձավարեղեն: