Լքված լողափեր. ինչպես թուրքական բանակը վերածեց ծաղկուն քաղաքը ուրվական քաղաքի (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա թաղամասը մինչև 1970-ականների կեսերն աշխարհում ամենահայտնի զբոսաշրջային վայրերից էր: Քաղաքի բնակչությունը կազմում էր 39 հազար մարդ, իսկ հյուրերի թիվը յուրաքանչյուր տարի մի քանի անգամ գերազանցում էր նախորդին: Ամեն ինչ փոխվեց 1974-ի օգոստոսին, երբ Ֆամագուստա մտան թուրքական զորքերը: Ամբողջ հունական բնակչությունը լքեց քաղաքը, իսկ Վարոշա թաղամասի շուրջը ցանկապատեցին:
Վարոշայի «փակվելուց» հետո բազմաթիվ առասպելներ են ձևավորվել: Օրինակ` տեղի հյուրանոցներն այնքան հանրաճանչ էին, որ անգլիացիներն ու գերմանացիները լյուքս համարներ են ամրագրել 20 տարի ավելի վաղ, քան անհրաժեշտ է:















