Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 33 տոկոսով կրճատվել է
ՏնտեսությունԱդրբեջանի եւ Վրաստանի միջեւ արտաքին առեւտրային շրջանառությունը 2016 թվականի հունվարին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 33 տոկոսով կրճատվել է եւ կազմել մոտ 53,3 մլն դոլար:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում են վրաստանյան ԶԼՄ-ները` հղում կատարելով Վրաստանի «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայությանը:
Ադրբեջանը Վրաստանի արտաքին առեւտրային գործընկերների մեջ զբաղեցնում է երրորդ տեղն իր 10,1 տոկոս մասնաբաժնով:
2016 թվականի հունվարին Վրաստանից Ադրբեջան արտահանումը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 87 տոկոսով նվազել է եւ կազմել 3,8 մլն դոլար կամ Վրաստանի ամբողջ արտահանման 3,1 տոկոսը: 2016 թվականի հունվարին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2,2 տոկոսով կրճատվել է նաեւ Ադրբեջանից Վրաստան արտահանման ծավալը, ինչը կազմում է Վրաստանի ներմուծման ամբողջ ծավալի 12.2 տոկոսը: