Հայաստանում հունվարին կոնյակի արտադրության ծավալներն աճել են 4.4%-ով
ՏնտեսությունՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016թ․-ի հունվարին Հայաստանում արտադրված կոնյակի ծավալները կազմել են 637.0 հազար լիտր, ինչը 2015թ․-ի համանման ցուցանիշը գերազանցում է 4.4%-ով։ Այս մասին տեղեկացնում էB24.am կայքը:
2015թ․-ի ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 9.4%-ով և կազմել 16 947.6 հազար լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել էր 8% և արձանագրվել 18 7215.5 հազար լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում Հայատանում կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել էր շարունակական աճը: 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 20,2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18,5 մլն լիտր: 2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: ճգնաժամային 2008 թվականին մեր երկրում արտադրվել էր 15.9 մլն լիտր կոնյակ: