Առաջնորդները վախկոտներ են...
ԲլոգՀրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ փորձում ենք ինչ որ բան փոխել մեր կյանքում և գործն առաջ չի գնում և մնում են լոկ խոսքեր, սաղ կուժն ու կուլեն ջարդվում է խեղճ ու կրակ քյասիբ ժողովրդի գլխին, արդիոք սա արդար է, թե հենց այդ քյասիբ մասաներն են մեղավոր, որ ոտքի չեն ելնում: Կարող ենք թվարկել բազմաթիվ փաստեր խնդիրը նրանում է, որ ասողներն ու անողները տարբեր կողմերում են գտնվում, անողը խեղճ ժողովուրդն է, որը ասողներից է ակնկալում առաջնորդելը, իսկ ասողներն էլ իրանց շլանգի դեղ դրած մունաթ են գալիս ժողովրդի վրա: Իհարկե նախատանքներ պետք է լինեն, բայց եկեք համաձայնենք, որ միշտ էլ ժողովուրդն է ճիշտ առաջնորներ պետք է լինեն, ոչ թե միայն պահանջեն:
Սա մի պարզ բացատրություն ունի, որ առաջնորդ կոչվող մարդիկ վախենում են ստանձնել այդ գործը հանկարծ չհայտնվեն ԿԳԲ-ի ճիրաններում, բայց մոռանում են մի բան, որ ցանկացած պայքարներ բռնապետությունների դեմ լինում են թե ձեռպակալումներ և թե զոհեր, իսկ վերջին հաշվով համառ պայքարի դեպքում հաղթում է ժողովրդի կամքը: Էլի եկանք ու կանգնեցինք նույն փաստի առաջ, որ առաջնորդները վախկոտներ են և նման ձևով երբեք ու երբևիցե հաղթանակ չի լինի, և նորից ժողովրդին թողնելով պատժամիջոցների առաջ բարոյապես զուրկ առաջնորդները փնտրում են նոր հրահարման ստոր ճանապարհներ, նման մարդիկ մարդ չեն, այլ կռիսներ, որոնք միայն հրահարել գիտեն: