1288 թվականի փետրվարի 29 -ին Շոտլանդիայում ընդունվեց եզակի օրենք
ԲլոգԱրթուր Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1288 թվականի փետրվարի 29 -ին Շոտլանդիայում ընդունվեց եզակի օրենք, ըստ որի՝ տղամարդը, որը կմերժեր իրեն ամուսնության առաջարկ անող կնոջը, պիտի տուգանք վճարեր:
Տուգանքից կարող էին ազատվել միայն նրանք, ովքեր կապացուցեին, որ արդեն նշանված էին որևէ կնոջ հետ և կներկայացնեին այդ կնոջն օրենքի ներկայացուցիչներին:
Թե որքան ամուսնություններ են գրանցվել այդ օրեքի ուժի մեջ մտնելուց հետո, ցավոք պատմական ոչ մի փաստ չի մատնանշում:
Հ.Գ համաձայն լեգենդի, հիմք է ծառայել այն, որ երկրում եղել է տղամարդկանց պակաս, քանի որ նրանք՝ ասպետները, զոհվում էին պատերազմներում, Շոտլանդիայի լորդերը որոշում կայացրեցին, որ 4 տարին մեկ՝ փետրվարի 29 -ին պետության ներսում յուրաքանչյուր կին կարող է ցանկացած տղամարդու ամուսնության առաջարկություն անել: