Երկուսի ուժը (լուսանկարներ)
Երկուսը լավ է քան թէ մէկը. Որ նորանք վարձք ունին իրանց աշխատանքիցը։ Որովհետեւ եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կ’կացնէ. Բայց վա՜յ մէկին որ ընկնի, եւ մի երկրորդ չ’կայ որ նորան կանգնեցնէ։ Ժողովող 4։9-10
Բառերը հեշտ են, ինչպես քամին. Հավատարիմ ընկեր գտնելն է դժվար։ Ուիլյամ Շեքսպիր
Ընկերության փառքը դեպի քեզ մեկնած ձեռքը չէ, ո՛չ բարի ժպիտը, ո՛չ էլ ընկերակցության ուրախությունն է։ Դա հոգևոր ոգեշնչանքն է, որը գալիս է, երբ բացահայտում ես, որ ինչ-որ մեկը հավատում է քեզ ու պատրաստ է վստահել քեզ իր ընկերությունը։ Ռալֆ Ու. Էմերսոն
Սիրո թվաբանության մեջ մեկին գումարած մեկ հավասար է ամեն ինչի, իսկ երկուսից հանած մեկ՝ ոչնչի։ Միգոն Մքլաֆլին
Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ. ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում։ Կորնթացիներ 13։4-7