Երբեք չեք կռահի, թե ինչ գաղտնիք է իր մեջ պարունակում այս բնակարանը (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ֆելիս Կոենն ապրում է Նյու Յորքի Կենտրոնական Զոսայգուց, Լինկոլն-կենտրոնից և ռեստորանային փողոցներից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա: Բայց որպեսզի մարդ կարողանա ապրել այդտեղ, այն էլ վճարելով ամսական ընդամենը 700 դոլար, պետք է ինչ-որ բան զոհաբերել:
Նրա բնակարանն իր չափսերով նման է համեստ չափսերով մանկական սենյակի: Ընդամնեը 8,4 քմ: Եվ Ֆելիսն այդտեղ ապրում է լիարժեք կյանքով: Բարեբախտաբար նրա մասնագիտությունը կապված է լոգիստիկայի հետ և նա կարողացել է իր բնակարանն այնպես կահավորել, որ լիարժեք կյանքի համար ամեն ինչ բավականացնում է:







