Գարունն աննորմալ է սիրահարի պես. Նազենի Հովհաննիսյանը՝ Թբիլիսիում
LifestyleՀայտնի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այս օրերին Վրաստանում է։ Սիրված դերասանուհին Facebook-յան իր էջում հրապարակել է նոր լուսանկար՝ Թբիլիսիի Խաղաղության կամրջի վրա արված։

«Գարունն աննորմալ է սիրահարի պես ու սպասված՝ դարավոր Սիրո պես։ Փոքրիկ երեխայի պես է՝ առանց պայմանականությունների, գալիս է ու իր գիրկն առնում մեկեն, տարեցի պես սիրում է կյանքն ու վայելում ամեն մի պահը՝ ինչպես վերջինը։ Զարթոնք է, որն ամեն անգամ մեզ ավելի է մոտեցնում Վերջին։ Բայց մենք սիրում ենք նրան։ Գարուն»,- խորհրդավոր գրառմամբ լուսանկարը մեկնաբանել է Նազենին։