Լեոնարդո դի Կապրիոն կորցրել է իր արձանիկը «Օսկար 2016»-ի երեկույթի ժամանակ
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ախ Լեո, Լոե... ի՞նչ է կատարվում քեզ հետ, իսկ մենք այնքան էինք ուրախացել քեզ համար:
Վեցերորդ փորձից վերջապես «Օսկար» ստացած 41 –ամյա Դի Կապրիոն մրցանակաբաշխությունից անմիջապես հետո գնացել էր երեկույթի՝ կինոյի մյուս աստղերի հետ զվարճանալու:

Լեոնարդոն մեծ շուքով տոնում էր իր հաղթանակը:

Բնապաշտպան Դի Կապրիոն երեկույթի ընթացքում էլեկտրոնային ծխախոտ էր ծխում, իսկ արդեն ավտոմեքենայում նրա ձեռքին ոգելից խմիչքի շիշ էր:

Ըստ երեւույթին դերասանը չափից շատ էր խմել ու իր բաղձալի արձանիկը մոռացել ռեստորանում:

Լեոյի հոգատար օգնականը նրան տվեց «Օսկարը», երբ Դի Կապրիոն արդեն մեքենա էր նստել: