Գարնանային անակնկալ ամառվա ցրտի մասին. Լենա Ղազարյանը նորություն ունի
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երաժշտական նախագծերից հայտնի երգչուհի Լենա Ղազարյանն իր երկրպագուների դատին շուտով կհանձնի նոր աշխատանք.
«Գարնան սկզբին եթերում կլինի իմ նոր տեսահոլովակը, որը լինելու է «Ամառ է` ցուրտ է» երգի հիման վրա»,-ասում է երգչուհին, որը դեռեւս հստակ չի կարող նշել, թե որ օրվանից տեսահոլովակը կհայտնվի եթերում:
Նշված երգի հեղինակներն են Գայանե Ավետիսյանն ու Նիկ Էգիբյանը, որը նաեւ տեսահոլովակի ռեժիսորն է:

Լենան մեզ հետ կիսվեց տեսահոլովակի որոշ մանրամասներով.
«Ներկայանալու եմ երեք տարբեր կերպարներով: Կարող եմ ասել, որ սցենարի հիմքում ընկած է սերը»:
Երգչուհին դեռեւս չի կարող բացահայտել տեսահոլովակի բոլոր անակնկալները, սակայն Լենայի նոր աշխատանքը խոստոնում է լինել խորհրդավոր եւ գեղեցիկ:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Լենա Ղազարյանը