«Հրապարակ». Ոչ իշխանական դաշտն իսկական քաոս է հիշեցնում
Ոչ իշխանական դաշտն իսկական քաոս է հիշեցնում, ՀՅԴ-եռյակ պատերազմը դեռ չհանդարտված, հիմա էլ խլրտոցներ են ընկել եռյակի ներսում: Թեեւ ԲՀԿ-ն շարունակում է փախչել «իշխանափոխություն» բառից, սակայն «Ժառանգություն» կուսակցությունից վերջին օրերին ակնարկում են, որ, անկախ ամեն ինչից, իշխանափոխության հարցը բարձրացվելու է հոկտեմբերի 10-ի հանրահավաքում եւ քննարկվելու է ժողովրդի հետ: Գրում է «Հրապարակ»-ը:
Գործընկեր կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին չեն մտահոգում, նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ միասնական օրակարգ չկա, եւ չի կարող ասել՝ կլինի՞ իշխանափոխության պահանջ, թե՞ ոչ. «Բայց, կարծում եմ, օրակարգը կլինի 12 կետերը եւ դրանց շուրջ ինչ-որ բաներ, կամփոփվեն դրանց արդյունքները, ինչպես նաեւ սահմանադրական փոփոխությունների հարցը»: Նկատի ունենալով, որ քառյակի շարքերը նոսրացել են, եւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը կլինի առանց ՀՅԴ-ի, Մելքումյանին հարցրինք՝ հնարավո՞ր է համագործակցության առաջարկ անեն ընդդիմության շարքերը վերադարձած ՕԵԿ-ին:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: