Երևանյան համերգների օրերն արդեն նշանակված են. Արմեն Պետրոսյանը՝ «Ֆուլ հաուս»-ի եվրոպական շրջագայության ու երևանյան ներկայացումների մասին
LifestyleԼife.panorama.am- ը գրում է.
«Ֆուլ հաուս»-ը պատրաստվում է մեկնել եվրոպական շրջագայության. Այս մասինLife.panorama.am-ին հայտնեց սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը:
«Մարտի 16-ին «Ֆուլ հաուս»-ի հիմնական անձնակազմով կմեկնենք եվրոպական երկրներ եւ կվերադառնանք ամսի 28-ին: Կարճ ժամանակում ունենալու ենք թվով յոթ համերգ: Կլինենք Բարսելոնայում, Մարսելում, Լիոնում, Ստրասբուրգում, Համբուրգում, Հոլանդիայում եւ Վիեննայում»,- նշեց Մենչը:
Հետաքրքրվելով, թե նույն համերգային ծրագի՞րն է պահպանվելու, ինչը ներկայացրել են ԱՄՆ-ում, պրոդյուսերը պատասխանեց.
«Այո, նույն ծրագիրն է լինելու, միայն որոշ փոփոխություններով: Յուրաքանչյուր տեղում համերգային ծրագրում փորձում ենք պահպանել հիմնական սցենարական գիծը, բայց միաժամանակ հարմարացնում ենք տեղի բնակչության մենթալիտետին»:
Շարունակությունը՝ այստեղ