Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա Կոստանյան Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»

Արդարության ճգնաժամ՝ Հայաստանում. հասարակությունը բարիկադներ է կառուցում

Վերջին ամիսների հայաստանյան ներքաղաքական անցուդարձի կարևորագույն առանցքը քաղաքացիական անհնազանդության փոքրիկ բռնկումներն են: Արդարության ճգնաժամի մեջ խարխափող քաղաքացիները, իրենց խնդիրների լուծման համար այլ ելք չգտնելով, փակում են նախագահական կեցավայրի մուտքը՝ Սերժ Սարգսյանին հանդիպելու և նրա միջոցով արդարության հասնելու աղոտ հույսով, փողոցներ և ճանապարհներ են փակում, հավաքվում են կառավարության շենքի մոտ: Իմպոտենտ ընդդիմության պայմաններում, երբ ոչ իշխանական ուժերը այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ընդդիմադիր են, այլընտրանք, եռյակ թե քառյակ, սա, թերևս, անտերության մատնված հասարակության կողմից միակ և հնարավոր ըմբոստանալու միջոցն է: Չունենալով ռեալ աջակցություն և այնպիսի առաջնորդող քաղաքական ուժ, որը կհունավորի իր սոցիալական բողոքները և դրանք կվերածի քաղաքական շարժման՝ հասարակությունը ինքը կարծես, ճանապարհներ փակելով և բողոքի նմանատիպ գործողություններով, բարիկադներ է կառուցում, ընդ որում ոչ միայն իշխանությունների, այլև նույն անգործունակ ընդդիմության դեմ: Վերջին օրերին մի քանի այդպիսի դեպքեր եղան՝ ակցիաներ նախագահական կեցավայրի և կառավարության մերձակայքում, Հովք գյուղի բնակիչները, չկարողանալով ստանալ վառելափայտ ձեռք բերելու հնարավորություն, փակեցին միջպետական ճանապարհը, իսկ երեկ նույն բանն արեցին Ծովակ համայնքի մի խումբ բնակիչներ, ովքեր փակել էին իրենց գյուղից դեպի Վարդենիս քաղաք մտնող ավտոճանապարհը: Պատճառը երկու օր առաջ վարդենիսցիների կողմից Ծովակի երկու բնակիչների' հայր եւ որդու դաժան ծեծի ենթարկելու դեպքն էր: Պատճառը, մեծ հաշվով, կենցաղային էր և իշխանությունների հետ չէր առնչվում: Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին 1995թ. ծնված Մանուկը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենան հանդիպել է դիմացից երթեւեկող ՎԱԶ 21/150 մակնիշի մեքենային: Վարորդները ճանապարհը չեն զիջել միմյանց: Արդյունքում Հրավարդ Սարգսյանը (Գագիկ) եւ նրա որդին՝ Մանուկ Սարգսյանը, մյուս մեքենայի երկու անծանոթների հետ վեճի են բռնվել, որի ժամանակ էլ անծանոթները ծեծել են Մանուկին եւ նրա հորը՝ գանգուղեղային տրավմայի ենթարկելով Գագիկին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ 38-ամյա Մարտին Հակոբյանը, 27-ամյա Զոհրաբ Կարապետյանն ու 27-ամյա Հրանտ Շաբոյանն են եղել Ծովակի բնակիչներին ծեծողները: Ավելին՝ տղաներն իրենց վայրագությունն անելուց հետո փակել են տան դռներն ու փախուստի դիմել: Եվ հենց այս փաստն էլ խիստ զայրացրել էր Ծովակի բնակիչներին, ովքեր արդարության եւ հանցագործներին շտապ գտնելու պահանջով փակել էին Վարդենիս մտնող ճանապարհը: Հասկանու՞մ եք, Հայաստանում արդարության ճգնաժամը այն աստիճանի է հասել և վստահությունը պետական օղակների նկատմամբ այնքան ցածր է, որ մարդիկ ցանկացած երևույթի դեպքում, անգամ եթե դա կենցաղային բնույթի հանցագործություն է, ապավինում են բողոքի ակցիաների միջոցով իշխանությունների վրա ճնշում գործադրելու և արդարության հասնելու միջոցին: Սա, իհարկե, պետական մարմինների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործուն մեխանիզմների բացակայության արդյունքն է: Հասարակությունը համոզված է, որ մեր երկրում ամեն ինչ, անգամ կենցաղային հանցագործության բացահայտումը, կախված է ՛՛վերևների՛՛ կամքից: Հասարակական դժգոհությունների ֆոնին նմանատիպ ակցիաները պարզապես սառը ցնցուղ են քաղաքական համակարգին: Հասարակական տրամադրությունները եռում են: Ամբողջ հասարակությունը հայտնվել է այնպիսի վիճակում, որ ոչ ոք այլևս կորցնելու ոչինչ չունի: Դուք հասկանու՞մ եք հասարակական ուղերձը: Հասկանու՞մ եք, որ ձեր՝ սեփական պատյանից դուրս գործելու անկարողությունը արդեն անկառավարելի է դարձնում հասարակությանը: Հասկանու՞մ եք, որ տարիներ շարունակ համացանցում և այլ հարթակներում արծարծվող և ձեր կողմից անտեսվող թեմաները դամոկլյան սրի նման կախվում են ձեր գլխին... Գոնե այս սառը ցնցուղից հետո ի վիճակի՞ եք սթափվելու: Մարդիկ, որոնք ձեզ քննադատում են կամ լուծումներ առաջարկում՝ ձեր կամ պետության թշնամիները չեն: Մեծամասնության համար մեծ հաշվով կարևոր չէ իշխողի անձը, սակայն ձեր կողմից դրսևորվող քաղաքական իմպոտենտությունը երկիրը նետում է ծայրահեղ, անվերադարձ, կործանարար պրոցեսների մեջ: Տղերք, սա իսկապես սահմանագիծն է: Սթափվեք: Սառը դատեք և սթափ գնահատեք իրավիճակը: Մեր հասարակությունը պատրաստ է ցավոտ, երկարատև, բայց արդյունավետ փոփոխությունների: Ի վերջո, որևէ կետից հարկավոր է սկսել: Իսկ դուք անգամ այդ կետը չեք փորձում որոնել: Օգտագործեք այն մտավոր և ստեղծագործական ներուժը, որ դեռևս մնացել է Հայաստանում: Հակառակ պարագայում կիշխեք մի Հայաստանում, որտեղ իշխվողներ այլևս չեն մնացել... Վարուժան Բաբաջանյան
Հիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան»Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա ԳասպարյանԲաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանՈ՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանելԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըՔաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԼրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանՈրպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՈւղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր ԱվետիսյանՕ դրամ գույքահարկ․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը