Ֆիլիպինների ափերի մոտ հայտնաբերված զբոսանավում տղամարդու մումիֆիկացված մարմին են գտել (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Ֆիլիպինների ափերի մոտ երկու ձկնորս լքված զբոսանավ նկատեցի, որի կայմը ջարդված էր, իսկ ներսում` տղամարդու մումիֆիկացված դիակ էր։ Պարզվեց, որ մահացածը զբոսանավի 59–ամյա տերն էր` գերմանացի ճանապարհորդ Մանֆրեդ Ֆրից Բայորատը։
Տղամարդու մահվան ժամկետը հստակ չէ, բայց նրա ընկերը պատմել է, որ վերջին անգամ Facebook–ով նրանից նամակ է ստացել մեկ տարի առաջ։
Ամենայն հավանականությամբ Մանֆրեդը սրտի կաթված է ստացել, ցանկացել է ռադիոկապի միջոցով օգնություն կանչել, բայց հենց աթոռին նստած էլ մահացել է։ Դիակը մումիայի է վերածվել չոր կլիմայի և աղի օդի պատճառով։




