Հայկական մրգային օղիները լավագույն գնահատանքի են արժանացել Վիեննայի «Օղու փառատոնում»
ՏնտեսությունԱվստրիայում ՀՀ դեսպանությունը մարտի 2-ին մասնակցել է Վիեննայում կազմակերպվող ամենամյա «Օղու փառատոնին»:
Հայաստանից բացի, իրենց երկրներում արտադրված օղիներն էին ներկայացրել Ռուսաստանը, Ավստրիան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Մոլդովան, Մոնղոլիան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական ոգելից խմիչքների արտադրությունը ներկայացված էր մրգային օղիների շուկայում առաջատարներ համարվող ABRI, Armenian Wine և Artsakh ապրանքանիշների տակ արտադրվող զանազան ապրանքատեսակներով:
Փառատոնին հրավիրված էին մեծ թվով ավստրիացի հասարակական ու քաղաքական գործիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և աշխատակիցներ: Հայկական արտադրության մրգային օղիներն արժանացել են լավագույն գնահատանքի և դեսպանությունը ավստրիական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկայում կայանալիք հայ-ավստրիական բիզնես համաժողովին հայ արտադրողների հետ հանդիպում կազմակերպելու և գործակցության հնարավորությունները քննարկելու ու ղղությամբ: