Հրդեհ է բռնկվել Մասիսի առևտրի կրպակներից մեկում
Սեպտեմբերի 22-ին ժամը 17:05-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատ այն մասին, որ Մասիս քաղաքի կենտրոնական մասում հրդեհ է: 17:06-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, հրդեհի հետևանքով այրվել են Հանրապետության փողոցի 7/16 հասցեում գտնվող անհատ ձեռներ եց Քնքուշ Մարգարյանին պատկանող առևտրի կրպակի պահուստային սենյակում գտնվող էլեկտրական վահանակը սնուցող մալուխը և 10 արկղ:
Հրդեհի հետևանքով տեղի է ունեցել հոսանքազրկում: