Աուդիտորական արտոնագրերի ժամկետները երկարաձգվեցին 3 տարով
ՏնտեսությունՀՀ կառավարությունն աուդիտորական արտոնագրերի ժամկետները երկարաձգեց ևս 3 տարով:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը գործադիրի նիստում նշեց, որ որոշման նպատակը մեկն է. «Որպեսզի գործող աուդիտորները, որոնց արտոնագրերի ժամկետը լրանում է 2016 թվականին, ստիպված չլինեն դադարեցնել գործունեությունը»:
Ըստ Սաֆարյանի՝ դա կհանգեցներ մի շարք աուդիտորական ընկերությունների փակմանը: