Յուրի Բաշմետի ղեկավարած նվագախմբի լարային քառյակը կկատարի հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը
ՄշակույթՄոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում մարտի 10-ին կհնչի հայազգի կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի «7 մեղք» լարային կվարտետը:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից, կոմպոզիտորի ստեղծագործոթյունը կկատարի Յուրի Բաշմետի ղեկավարած «Նոր Ռուսաստան» նվագախմբի լարային քառյակը: Համերգային երեկոյի ընթացքում նվագախմբի երաժիշտների կողմից կկատարավեն նաև Բուամորտյեի, Շումանի, Պրոկոֆևի և Բրուխի ստեղծագործություններից:
Նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունում կայացած միջազգային հեղինակավոր մրցույթում Միրզոյանի անվան լարային քառյակն արժանացել էր հաղթողի կոչման՝ ներկայացնելով նաև այս ստեղծագործությունը: Համերգն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ: