Ընկերներն այս տղային ծաղրում էին ու «հաստլիկ» անվանում. վերջինս բոլորի «պորտը տեղը դրեց», նիհարեց 76 կգ՝ դառնալով իսկական մաչո (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Գոյություն ունի գեր մարդկանց երկու տեսակ: Առաջիններին բացարձակ չի հուզում, որ չափի շատ ուտելն ու ավելորդ քաշն իրենց մահվան է մոտեցնում, իսկ երկրորդ տեսակին պատկանող մարդիկ ցանկանում են փոխվել և իրենց ամբողջ ուժերը կենտրոնացնում են իրենց մարմինը վերափոխելու վրա: Բնական է, որ կյանքում իսկական հաղթողները և ոգեշնչման օրինակ հանդիսացողները պատկանում են երկրորդ տեսակին: Օստին Շիֆֆլետը հենց դրանցից է:
22-ամյա Օստինի ընկերները նրան տվել էին «հաստլիկ» մականունը՝ ավելորդ քաշի պատճառով:
Վնասակար ուտելիքի և բարձր կալորիականությամբ ըմպելիքի հանդեպ նրա անկառավարելի կիրքը հանգեցրել էր նրան, որ Օստինի քաշը հասել էր սարսափելի ցուցանիշի՝ 174 կգ:
Որքան ավելանում էր նրա քաշը, այնքան շատանում և ուժեղանում էին հալածանքները: Հոգնելով ծաղրանքներից՝ Օստինը որոշեց հրաժարվել վնասակար ուտելիքից և անցավ Ատկինսի դիետային:
Դիետան հրաշքներ էր գործում, և հենց առաջին շաբաթում Օստինը հինգ կիլոգրամ քաշ կորցրեց: Ոգևորված արդյունքից՝ Օստինը շարունակեց դիետան երեք ամիս և կորցրեց 35 կգ քաշ: Ի դեպ այդ ընթացքում նա նույնիսկ մեկ քայլ չէր դրել մարզասրահ:
Կորցնելով իր քաշի զգալի զանգվածը և ինքնավստահություն ձեռք բերելով՝ Օստինը որոշեց մարզասրահ հաճախել: Եվ ահա նրա ջանքերի արդյունքը:
Այժմ Օստինին կարել է որպես մոդել ընդունել: Նա արդեն ուշադրության նշաններ է ստանում աղջիկներից, ովքեր առաջ անտեսում էին նրա գոյությունը: Իսկ նրան ծաղրող մարդիկ այժմ խորհուրդներ են հարցնում տղայից, և ըստ Օստինի, դա ամենալավ պարգևն է:





